Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին առնչվող հարցեր
Քաղաքականություն
06.03.2026 | 19:16
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։