Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անաստաս Միկոյան փողոցում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում:
«Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում` ուղղությունը Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի»,- ասված է հաղորդագրությունում։