ՀՀ-ի օդային պաշտպանությունը բարձրացվել է մեկ մակարդակով․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածության ֆոնին Հայաստանը թիրախավորումից զերծ է մնացել, քանի որ մեր տարածքում չկան այն բազաները, որոնք իրանական ուժերի կողմից թիրախավորված են»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը մի մակարդակ բարձրացվել է։ 

«Մենք ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության էշելոնացված համակարգեր, որոնք որոշակի մակարդակում բարձրացրել են մեր երկրի պաշտպանությունը»,- ասաց նա։

Խոսելով սահմանին նոր ամրաշինական կառույցների մասին՝ Քոչարյանը նշեց. «Այն, ինչ մենք ունեինք առաջնագծում, երբեք չենք ունեցել։ Ես եմ դրա անունը «ամրոց» դրել։ Երբ առաջին անգամ մտա, դա հպարտություն էր տալիս, որովհետև մենք տեսել էինք «բլինդաժ-բուդկեքը»»։ Նրա խոսքով, այսօր Հայաստանն ավելի պաշտպանված է, և այդ ամրություններն արդեն կառուցվում են սահմանազատված հատվածների թիկունքում։

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ հանձնաժողովի նախագահն ընդունեց, որ գործընթացը դանդաղ է ընթանում։ «Կոռուպցիայի հետ կատակ չեն անում, որովհետև կոռուպցիան ոչնչացնում է ամեն ինչ։ Դատարանում պարզապես ձգձգվում է դրա վերջնական որոշումը։ Մենք՝ որպես իշխանություն, մեղավոր ենք, որ այդ ձգձգումները չենք կարողացել իրավական լուծման բերել»։

Ըստ Քոչարյանի՝ նախկին համակարգը գործել է շղթայական սկզբունքով. «Բոլորին՝ մինչև նախագահը և նրանց մերձավորներին, հարստանալու հնարավորություն է տրվել։ Այն մարմինները, որոնք նախատեսված էին դրա դեմն առնելու համար, դրանց ղեկավարները, տեղակալները և ծառայության պետերը, բոլորը միլիոնատեր են»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այն դեռևս վերջնական տեսքի չի բերվել, սակայն կարևորագույն մասը եզրակացությունն է։ «Զեկույցի իմաստը եզրակացությունն է, որը հիմնված է անհերքելի փաստերի վրա։ Այդ եզրակացությունը, ես կարծում եմ, իմ գործընկերների հետ պետք է քննարկեմ և հրապարակեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ փաստաթուղթը գաղտնիացված բազմաթիվ նյութեր է պարունակում։

Խոսելով ռազմարդյունաբերության ոլորտի մասին՝ Քոչարյանը նշեց, որ կա զգալի առաջընթաց ներքին պահանջարկը բավարարելու և արտահանման ներուժ ստեղծելու ուղղությամբ. «Այն, ինչ որ արտադրվում է, առաջին հերթին պետք է սպառվի ներքին պահանջարկով։ Բավականին բաներ են արտադրվում, որոնք ունեն արտաքին պահանջարկ։ Դա մեզ հնարավորություն է տալիս զարգանալու»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան