«Մայքրոսոֆթ»-ի փոխնախագահի հետ քննարկվել են Հայաստանում տեխնոլոգիական գործընկերության ընդլայնման հեռանկարները

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Բարսելոնայում ընթացող «Համաշխարհային բջջային կոնգրեսի» (MWC) շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել «Մայքրոսոֆթ» (Microsoft) ընկերության հանրային հատվածի կորպորատիվ փոխնախագահ Ֆիլիպ Ռոժեի հետ։

Գերատեսչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է կառավարության ռազմավարական տեսլականը, որն ուղղված է Հայաստանի թվային փոխակերպմանը, տվյալների վրա հիմնված տնտեսության ձևավորմանը և բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի հզորացմանը։ Նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է միջազգային տեխնոլոգիական առաջատարների հետ գործակցության դերը՝ որպես նորարարական ներուժի իրացման և պետական համակարգում ժամանակակից լուծումների ներդրման արդյունավետ գործիք։

«Կողմերն անդրադարձել են առկա փոխգործակցության դինամիկային և քննարկել համագործակցության խորացման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով գործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գիտելիքի և փորձի փոխանակմանը, ինչպես նաև արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարներին։

Երկուստեք կարևորվել է կրթության և շարունակական ուսուցման դերը՝ որպես նորարարության, տնտեսական աճի և կայուն զարգացման առանցքային խթանիչներ։ Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական վերապատրաստման և համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կնպաստեն մարդկային կապիտալի զարգացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ուսումնասիրել համագործակցության ամրապնդման կոնկրետ ձևաչափերն ու առաջնահերթ ուղղությունները՝ ուղղված Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում։