Կալանավորված Սամվել Մայրապետյանին դեռևս չեն թույլատրում տեսակցել իր հարազատներին․ կիրառված արգելքը պահպանվում է

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Կալանավորված Սամվել Մայրապետյանին դեռևս թույլ չեն տալիս տեսակցել իր հարազատներին․ կիրառված արգելքը պահպանվում է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:

«Հարազատներին տեսակցելու արգելքն ինչպես որ կար, այդպես էլ շարունակում է պահպանվել։ Սպասում ենք Սամվել Մայրապետյանի գործի քննության արդյունքներին, իսկ մինչ այդ Մայրապետյանի առողջական  վիճակը շարունակում է մնալ ծանր։ Ժամանակ առ ժամանակ նրան տեղափոխում ենք քաղաքացիական հիվանդանոց, ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, այնուհետև վերադառնում է կալանավայր»,- ասաց պաշտպանը։

Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս գործի շրջանակներում նոր զարգացում կա՞ գործարար Սիլվա Համբարձումյանի հետ կապված՝ նախկինում կատարված առերեսումից բացի։ «Նախկինում մեկ անգամ առեսերում է եղել, դա է, նոր բան չկա, չի հարցաքննվել»,- ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։

Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունել։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ձերբակալել էր  հոկտեմբերի 6-ին: