Կրեմլը չգիտի՝ երբ տեղի կունենա Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների նոր փուլը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Կրեմլը «հստակություն չունի» Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև խաղաղության բանակցությունների հաջորդ փուլի ժամանակացույցի և վայրի վերաբերյալ: Նոր հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Աբու Դաբիում այս շաբաթ։

«Այս պահին Աբու Դաբիում հանդիպումը քիչ հավանական է՝ ակնհայտ պատճառներով»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Իրանի դեմ ռազմական գործողություններին կազդի խաղաղության բանակցություններում ամերիկյան դիրքորոշման վրա, Պեսկովը պատասխանել է․ «Կտեսնենք, ժամանակը ցույց կտա։ Դեռևս որևէ ցուցում չկա դրա հետ կապված։ Բայց պարզ է, որ ամերիկացիների մոտ  աշխատանքն այս օրերին ավելացել է»։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով չի կարող հաստատել Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ հանդիպումը։ Սակայն նա ընդգծել էր, որ հանդիպումը ոչ ոք չի չեղարկել։

Ուկրաինան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն 2026 թվականի սկզբից ի վեր անցկացրել են եռակողմ բանակցությունների մի քանի փուլ։ Պատվիրակությունները հանդիպել են Աբու Դաբիում հունվարին և փետրվարի սկզբին, իսկ փետրվարի կեսերին՝ Ժնևում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի