Իմ գործունեության պատճառով 18 տարի ծառայած հարազատ եղբորս հեռացրել են աշխատանքից․ սա 37 թիվ չէ՞, բա ի՞նչ է․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Հայաստան» դաշինքը ականջալուր կլինի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հորդորին կամ կոչին՝ համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, որը, ըստ նրա, միակն է, որ ունակ է փրկել Հայաստանը, պատգամավորը պատասխանեց.

«Դե, գիտեք, մեծ հաշվով արդեն ընդդիմության դաշտում կան ձևավորված ընդդիմադիր զանգվածներ, այսինքն կա «Հայաստան» դաշինքը, կա «Մեր ձևով» շարժումով ձևավորված «Ուժեղ Հայաստան»-ը, կա ԲՀԿ-ի կողմից առաջնորդված, եթե կարելի է դաշինք անվանել, Գագիկ Ծառուկյանը և այլն։ Այսինքն, կան արդեն ընդհանուր առմամբ ձևավորված ընդդիմադիր սեգմենտներ և նրանց առաջնորդող ուժեր, որոնք այս պահին գոյություն ունեն։ Ես, անկեղծ ասած, այդ մեեսիջը այդպես չկարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի, որ առաջարկվում էր բոլորին միավորվել մի բևեռի շուրջ։ Ես ենթադրում եմ, որ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը բանակցություններ է վարել  իր թիմի ավելի լայն կոնսոլիդացիայի համար, և այդ տրամաբանությամբ է, որ իր քաղաքական ուղերձներն է հնչեցնում։ Միգուցե այլ մեեսիջ կա այդտեղ, որ ամբողջ դաշտը միավորվի և մեկ բևեռ դառնա, համենայն դեպս ես այդպես չկարդացի։ Իսկ եթե կոչը այդպիսին է, ես պետք է ասեմ, որ գոնե մենք այս պահին ունենք ձևավորված ձևաչափ, որով և մասնակցելու ենք ընտրություններին»։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի, Աննա Գրիգորյանը նշեց. «Դուք իրապես ակնկալո՞ւմ եք, որ ես պետք է Ալեն Սիմոնյանի կանխատեսումները մեկնաբանեմ։ Դա լուրջ խոսույթ չէ, եկեք լուրջ խոսույթ քննարկենք, թե ինչպես կորոշվեն ձայները, ինչպես կբաշխվեն։ Մեր ժողովուրդը ինչ որոշում կկայացնի, ժողովրդի ընտրության հարցն է։ Այսինքն Ալեն Սիմոնյանը այն գլխից գիտի՞, թվեր է նկարած, դարակում դրվա՞ծ է, որ նման հայտարարություններ է անում։ Եթե արդեն նկարել, դրել է, դա արդեն ուրիշ պատմություն է, կհասկանանք, որ Ալեն Սիմոնյանը որոշակի ֆիքսված թվեր ունի, որոնք հրապարակային հնչեցնում է»։

Իշխան Սաղաթելյանի այն հայտարարության վերաբերյալ, թե «Հայաստան» դաշինքը ընտրությունների ֆավորիտներից է, և այն դիտարկմանը, որ անցած հինգ տարիներին ընդդիմության պայքարը տեսանելի արդյունք չի տվել, Գրիգորյանն ասաց.

«Մենք այս տարիներին հիմնական ընդդիմադիր ուժն ենք եղել և պետք է պարզ ճակատով ասել, որ բոլոր մարտահրավերներին դիմակայողը, առաջին շարքերում մենք ենք եղել։ Կա՛մ առաջնորդել ենք, կա՛մ էական նշանակություն ենք ունեցել բոլոր պայքարներում։ Այսինքն, սա երբեմն փորձում են թիրախավորել, թե տեսեք՝ հինգ տարիների արդյունքում Նիկոլ Փաշինյանը կա։ Այո՛, կա, որովհետև քիչ են եղել այն մարդիկ, ովքեր, ի վերջո, միացել են այդ ընդհանուր ընդդիմադիր պայքարին։ Այսօր ես ուրախությամբ եմ արձանագրում, որ կան նոր ձևավորվող ընդդիմադիր ուժեր, որոնք բավականին լավ հաջողություններ ունեն այս պահին, որ երևում է, թե դեռ առաջ կարող են գնալ։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ վերջին անցած տարիներին հիմնական լոկոմոտիվը ընդդիմադիր պայքարի մենք ենք եղել, և ես դա շատ պարզ ճակատով եմ ասում։ 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այսինչ ուժը այսքան կհավաքի, մենք այնքան կհավաքենք, մենք այդ տրամաբանությամբ չենք մոտենում պրոցեսներին և հարցերին։ Մենք մոտենում ենք այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Այսինքն, դիտակյունը, թե մենք ինչպես ենք տեսնում հարցերը և վերլուծություններ կատարում ու մարտավարություն ընտրում, գալիս է բացառապես այդտեղից, թե ինչպես կարելի է հեռացնել այս իշխանություններին, թե չէ այնտեղ, որ մանրանանք, թե այս մեկը այսքան տոկոս կհաղթի, այն մյուսը՝ այնքան տոկոս… Ես տեսնում եմ օբյեկտիվորեն, որ իշխանությունը միանձնյա չի կարողանալու այդ 50+1 շեմը հաղթահարել, այսինքն, մենակ չի կարողանալու ձևավորել իշխանություն և չկա այն ուժը, որը կմիանա նրան։ Իսկ ընդդիմադիր դաշտը բավականին լայն սպեկտրով կարողանում է ավելի շատ ձայն հավաքել»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչող մեղադրանքներին, թե նրա մերձավորների ընկերությունները շահում են իշխանության հայտարարած տենդերները՝ Գրիգորյանը արձագանքեց.

«Աստված իմ, այսինքն 18 թվականին, լավ իմանալով, որ ենթարկվելու է քրեական պատասխանատվության, գալիս է Հայաստան, մի հոդվածով, որը հետո Սահմանադրական դատարանում հակասահմանադրական է ճանաչվում, միևնույն է այդ հոդվածով նստում, դուրս է գալիս ու անզիջում պայքար է տանում՝ համարվում է համագործակցող։ Եթե չեմ սխալվում, նրա խնամու բարեկամի կազմակերպությունն է, ոչ թե անմիջական խնամունը։ Բայց եթե նույնիսկ այդպես է, Ռոբերտ Քոչարյանի բարեկամն է։ Ո՞վ է տալիս դա։ Այսինքն, Տիգրան Ավինյանը համագործակցո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի խնամու, չգիտեմ ում հետ։ Եկեք լուրջ բաներից խոսենք։ Իշխանությունը տենդերները շահել տալիս է պարոն Քոչարյանին, պարոն Քոչարյանն էլ ընդդիմադիր դաշտ է զբաղեցնում։ Չէ, եկեք լուրջ բաներից խոսենք»։

Վերջում, պատգամավորը, խոսելով իշխանության և ընդդիմության առաջարկած այլընտրանքների մասին, ընդգծեց.

«21 թվականից մինչև այսօր պատմությունը արձանագրելու է որպես Արցախի կորստի տարիներ։ Պատմության դասագրքերում, երբ այս տարիները հիշելիս լինեն, որևէ մեկը չի հիշելու լավ ասֆալտի կամ մեծ փոսերի մասին, թոշակի բարձրացման կամ չբարձրացման մասին։ Այս տարիները պատմականորեն արձանագրվելու են որպես Արցախի կորստի տարիներ։ Հազարամյակներով բնակեցված Արցախում, երբ այսօր հայ չի ապրում, այս իշխանության վարած քաղաքականության հետևանքով է։ Եվ մենք այդ բառը, որ «քլնգում» ենք, չենք քլնգում էլի միայն։ Պատմական ողբերգություն է մեզ հետ տեղի ունեցել։ Եվ այստեղ այն հարցը չէ, որ Նիկոլ Փաշինյանը վատ ասֆալտ է անում, մենք կգանք ավելի լավ ասֆալտ կանենք։ Այստեղ պատմական իրողություններ են տեղի ունեցել, որոնց գնահատականները պետք է հնչեցվեն և շատ հստակ հնչեցվեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան