Շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք է բացահայտվել․ ՊԵԿ
Հասարակություն
03.03.2026 | 15:28
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Հաղորդվում է, որ նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500 000 ԱՄՆ դոլար։
«Ուսումնասիրվում են նաև գույքի ծագման աղբյուրները և դրա օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը»,- փոխանցում են կառույցից։