Մայր Աթոռը և Բարենորոգման խորհուրդը արձագանքել են պատգամավորների նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների հարցը։

Այն վերաբերում է կրոնական բնույթի հուշարձանների սեփականության իրավունքի փոփոխությանը, որի վերաբերյալ որոշակի սահմանափակումներ են առաջարկել պատգամավոր Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը։
Գործող կարգավորմամբ, եթե հուշարձան է օտարվում, անկախ հնությունից, արժեքից, բնույթից, սեփականության իրավունքի փոփոխության դեպքում պարտավոր է այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին։

«Մեր առաջարկն էր, որպեսզի համաձայնեցնի, այսինքն՝ Կառավարությունը հնարավորություն ունենա մերժելու կամ թույլատրելու նման անհրաժեշտություն առաջանալու պարագայում»,-նշեց Ղազարյանը։

Պատգամավորը նշեց նաև, որ նախագծի վերաբերյալ արձագանք է ստացել ինչպես Մայր Աթոռից, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ստեղծած Բարենորոգման խորհրդից․ «Խորհուրդն արձագանքել է և առաջարկել է ավելի խստացնել կարգավորումները, որպեսզի տնօրինման իրավունքը ևս սահմանափակվի, բայց Կառավարությունը նպատակահարմար չի գտել, որովհետև սահմանադրականության խնդիր է նկատել։ Եվ Մայր Աթոռը պաշտոնական հայտարարությամբ առաջարկել է, որպեսզի սահմանափակումը տարածվի բոլոր սուբյեկտների վրա և արգելվի ընդհանրապես, ոչ թե խստացվի։ Այսինքն՝ այդ նույն տրամաբանության մեջ, ինչ տրամաբանության մեջ Բարենորոգման խորհուրդը և Ազգային ժողովն ու Կառավարությունն են մտածում։

Նախ ուզում եմ ասել, որ մեր առաջարկած կարգավորումով արդեն իսկ տարածվում է բոլոր սուբյեկտների վրա, այսինքն՝ այդ թվում և համայնքի, այդ թվում և Կառավարության սեփականության իրավունքի փոփոխությունը չի կարող առանց այդ բոլոր փուլերը անցնելու կատարվել։ Հետևաբար, առաջին հատվածը Մայր Աթոռի պաշտոնական տեսակետի ինքնին գոյություն ունի։ Երկրորդի վերաբերյալ նույնպես որոշակի վերապահում ունի Կառավարությունը՝ սահմանադրականության հետ կապված հնարավոր սեփականության իրավունքի խախտումներ նկատվեն այստեղ։

Այսպիսով, հարգելի գործընկերներ, քանի որ այս թեման շատ է քննարկվել նաև համերաշխության տրամաբանության մեջ, ուզում եմ ասել, որ ըստ երևույթին հասել ենք մի նախագծի, որտեղ կարելի է ասել մի վերջնական արդյունքի, որտեղ կարելի է ասել՝ համերաշխվում է ընդդիմության առաջարկը և Կառավարության պատկերացումները, Մայր Աթոռի պաշտոնական տեսակետը և Բարենորոգման խորհրդի առաջարկը»։

Մանրամասները՝ տեսանյութում։