Ցավակցություն՝ մեկ օր անց. ինչպես ՀՀ-ն պետք է արձագանքի Իրանում պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողության մեկնարկից և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության մասին հայտնի դառնալուց ի վեր սա ՀՀ-ից վարչապետի մակարդակով առաջին արձագանքն էր:

«Ձերդ գերազանցություն, Մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է Փաշինյանը։

Մինչ հայտնի կդառնար ցավակցական հեռագրի մասին, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչն օրվա առաջին կեսին ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյանը Հայաստանի հարևանությամբ ընթացող պատերազմի ֆոնին հանգստյան օրերին թիմակիցների հետ ներկուսակցական քարոզարշավով էր զբաղված։

Փաշինյանը երեկ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում հեգնում էր այս թեմայով իրեն քննադատողներին։

Փաշինյանի հեռագրին այսօր հաջորդեց երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ Մարդասիրական բնույթի հարցեր են քննարկվել՝  Միրզոյան-Արաղչի զրույցի վերաբերյալ հայտնեց ԱԳՆ-ն։

Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր կարող է առաջանցել ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ հարձակումը հարևան Իրանի վրա։ Երեկ ԱԽ նիստ է գումարվել, Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը հանդես է  Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին զեկույցով։  Չնայած դրան՝ ընդդիմադիրները պնդում են՝ Կառավարության գործողությունների պլանն անհայտ է։

ՆԳ նախարարի՝ միգրացիոն ոլորտը համակարգող տեղակալ Արմեն Ղազարյանն այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշեց՝ հայ-իրանական սահմանին արձանագրվող տեղաշարժում արտառոց դրսևորումներ չկան։ Իսկ ի՞նչ է ձեռնարկվելու, եթե տասնյակ հազարավոր իրանցիներ որոշեն Հայաստան գալ։ Պաշտոնյան անորոշ պատասխան տվեց․ «Ցանկացած նման իրավիճակի համար անհրաժեշտ ինֆորմացիան կհրապարակվի»։

Հայաստանի հարևանությամբ պայթող հրթիռներն արդյո՞ք անվտանգային ուղիղ ռիսկեր չեն ստեղծում․ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վարչապետի հայտնի միտքն է կրկնում․ «Պատկան մարմինները, բնականաբար, անհրաժեշտ աշխատանքներ իրականացնում են, ՀՀ-ում խաղաղություն է»։

Մինչ ընդդիմությունն իշխանություններից պահանջում է Իրանի վրա հարձակման հարցում հստակ դիրքորոշում հայտնել, իշխանությունը հակադարձում է՝ ընդդիմադիրների սրտով չէ, որ երկրում խաղաղություն է։

Մինչ Հայաստանի խորհրդարանական ուժերի բանավեճում կրքերը ճաշացանկի շուրջ են, պատերազմական գոտում իրավիճակը չի հանդարտվում։ Թրամփը հայտարարել է՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են տևել չորս շաբաթ և շարունակվել այնքան, քանի դեռ իրենց բոլոր նպատակներին չեն հասել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան