«Մենք» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արամ Սարգսյանը, թեպետ այդ հարցը դաշինքում «օրախնդիր» չէ. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արամ Սարգսյանը։ Թեպետ ասում են՝ այս հարցը դաշինքում «օրախնդիր» չէ, կարող է գլխավորել նաեւ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոքոբելյանը, սակայն երկու ուժերն առաջնորդվում են այն սկզբունքով, թե ինչպես կարող են ընդհանուր ցանկով հնարավորինս շատ ձայներ բերել։

Ցուցակը կազմել են 50/50 համամասնությամբ եւ հաջորդական հերթականությամբ, այսինքն՝ եթե առաջինը «Հանրապետություն»-ից է, երկրորդը կլինի «ԱԴ»-ից ու այսպես շարունակ։ «Հանրապետության» առաջին եռյակում են Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Գեղամ Հարությունյանը, «դեմոկրատներում»՝ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը եւ Նարեկ Այվազյանը։

Ի դեպ, «ԱԴ»-ի քվոտայով կառաջադրվի նաեւ Հ2-ի լրագրող Ալինա Օրդյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: