Չլրացված տեղեր և շեմի իջեցում․ փոփոխություններ՝ «Պատիվ ունեմ» ծրագրում

Լուրեր

18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
18.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

«Պատիվ ունեմ» ծրագրով պայմանագիր կնքելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու համար ընդունելության (ուսումնառության) անհրաժեշտ նվազագույն միավորների շեմը կիջեցվի 10 տոկոսով: Նախագիծը մշակել է պաշտպանության նախարարությունը։

Սահմանված է, որ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման իրավունք են ստանում ընդունելության քննությունների համար սահմանված դրական միավոր հավաքած այն քաղաքացիները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կազմում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում սահմանված ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը կամ ովքեր հավաքել են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված այն քաղաքացիները, ովքեր հավաքել են ընդհանուր զարգացվածության աստիճանը որոշող թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը:

«Վերջին հինգ տարիների «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնելու համար դիմում ներկայացրած անձանց քանակական վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ աստիճանաբար տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողների թվի նվազում, որը մեծապես պայմանավորված է դիմումատուների կողմից անհրաժեշտ միավորները չհավաքելու հանգամանքով, ընդ որում, մեծ թիվ են կազմում 60-ից մինչև 75 տոկոս միջակայքով միավոր հավաքածները: Միաժամանակ, գործընթացի վրա ազդեցություն է ունեցել նաև կառավարության որոշումը, որը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով տարկետման հնարավորություն է սահմանել բարձր միավորներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված սովորողների համար:

Արդյունքում՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացված 350 տեղերի վրա ընդունված քաղաքացիների թիվն աստիճանաբար նվազում է՝ չապահովելով այդ տեղերի ամբողջական համալրումը, որն էլ իր ազդեցությունն է թողնում ուսումնառության ավարտից և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո սահմանված կարգով համապատասխան սպայական պաշտոնների համալրման գործընթացի վրա:

Այդ նպատակով, առաջարկվում է համապատասխան նվազագույն միավորների շեմն իջեցնել 10 տոկոսով»,- նշվում է հիմնավորման մեջ:

Եվգենյա Համբարձումյան