«Մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործի նշանակեք․ չնշանակե՛ք, արգելում եմ»․ Իջևանում մի տղամարդ զայրացրեց Փաշինյանին

Լուրեր

14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իջևանում «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի տղամարդ մոտեցավ, նշեց, որ «անարդար ընտրություն է եղել», իր աղջիկը Գանձասարի մանկապարտեզի ղեկավարի պաշտոնին է հավակնել, 13 տարի աշխատել է այդ պաշտոնում, սակայն չի ընտրվել։

«Ժամանակավոր պաշտոնակատարը 8 ամիս է պաշտոնավարել։ Հիմի էլ հավասարը-հավասարին քննություն են տվել կոնկուրենտի հետ, դպրոցի շախմատի դասատու է այդ կոնկուրենտը։ Հիմի դրել են, նշանակել են այդ շախմատի դասատուին»,-նշեց տղամարդը՝ հավելելով, թե հաղթողը Ղալումյանի բարեկամն է, դրա համար է նշանակվել, ինքն էլ «անտեր-անտիրական» է, նախկին զինվորական։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ զինվորական լինելը մանկապարտեզի հետ կապ չունի, իսկ վարչապետի կողքին գտնվող Ղալումյանն էլ հետաքրքրվեց, թե մրցույթում հաղթողն ինչ բարեկամ է իրեն։ Տղամարդը պնդեց՝ շատ մոտիկ բարեկամ է․ «Լեոնիդի կինը՝ Լեննականցի Հարությունյան Արմինեն, ձեզ բարեկա՞մ չի։ Ձեր տանն է մեծացել։ Ես սաղ տվյալները գիտեմ, ես այնպես, օդից չեմ խոսում»։

Ղալումյանն արձագանքեց․ «Բա Հարությունյան Արմինեն, ասենք, ո՞նց է ինձ բարեկամ, կարո՞ղ եք ասել»։

Նիկոլ Փաշինյանը տղամարդու հետ խոսելիս զայրացավ, սկզբում պնդեց՝ դա վարչապետի լուծելու հարց չէ, այնուհետև շարունակեց․ «Համայնք կա, համայնքը կորոշի՝ ով է մանկապարտեզի տնօրենը։ Այնպես չի էլի, որ գալիս եք՝ իմ աղջիկն է, պետք է լինի։ Բոլորն էլ ինչ-որ մեկի աղջիկն են, ինչ-որ մեկի հարևանն են։ Կարող է՝ դժգոհ են այդ մարդու աշխատանքից։ Ո՞վ է ասել, որ ով 13 տարի աշխատում է, լավ է աշխատում։ Լիքը մարդ կա, որ 13 տարի աշխատում է, 15 տարի առաջ պետք էր իրենց հանել գործից ընդհանրապես»։

Ի պատասխան տղամարդն ասաց, որ եթե իր աղջիկը լինի մանկապարտեզի տնօրեն, ապա «Գանձաքարում լավ կլինի իրենց ընտրությունը»։

«Ամեն մեկդ գալիս եք, ձեր անձնական հարցերը բրդում առաջ, մեկ էլ մեզ եք մեղադրում, որ այս մեկի բարեկամն է։ Բա ինչի՞ այդ կոլեկտիվը չի եկել, ինչի՞ եք դուք եկել։ Թող այդ կոլեկտիվից երեք հոգի գար։ 21-րդ դարն է, մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործի նշանակե՞ք։ Չնշանակե՛ք։

Գանձաքարում վերջին տարիներին տասնյակ միլիարդների ներդրում ենք արել։ Եթե այդ ամեն ինչի արդյունքում Գանձաքարում պիտի վատ լինի, թող վատ լինի, գանձաքարցիների ցավն էլ տանեմ, թող վատ լինի։ Ասում եմ՝ չլինեմ, չիմանամ։ Որևէ պարագայում արգելում եմ։ Այս մարդու աղջիկը չի աշխատելու մանկապարտեզի տնօրեն։ Դա վարչապետի հարց չի, բայց ռազ որ հասավ այդտեղ, ուրեմն արգելում եմ»,-նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։