ՇՄՆ-ն ու Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

Համագործակցության հուշագիր է կնքվել Շրջակա միջավայրի նախարարության և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի միջև: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մարդու իրավունքների միջազգային չափանիշների կիրառումը խթանելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Հուշագրի շրջանակում Հայաստան էր ժամանել Ինստիտուտի տարածաշրջանային տնօրեն Ջոյսոն Նաումը։

«Հուշագրի նպատակն է աջակցել շրջակա միջավայրին առնչվող մարդու իրավունքների օրենսդրության և միջազգային կոնվենցիաների արդյունավետ կիրառմանը, այդ թվում՝ Օրհուսի և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիաների շրջանակում։

Համագործակցության շրջանակում Ինստիտուտը նախարարությանը կտրամադրի փորձագիտական աջակցություն՝ կենսաբազմազանության պահպանման, պահպանվող տարածքների կառավարման, կլիմայի փոփոխության քաղաքականության, ինչպես նաև հասարակության մասնակցության և շրջակա միջավայրի արդարադատության մատչելիության ուղղություններով։

Կողմերը նաև համատեղ կաշխատեն 2026 թվականին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստման և անցկացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: