ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հայաստանը գտնվում է իր պատմության կարևորագույն փուլերից մեկում, որտեղ ընտրությունը ոչ թե տարբեր քաղաքական ուժերի, այլ պետության գոյության և ինքնիշխանության շարունակության և դրա բացառման միջև է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ հիբրիդային պատերազմ է սանձազերծել, իսկ ներքաղաքական դաշտում գործում են ուժեր, որոնք, ըստ էության, հանդիսանում են «Ռուսաստանի պրոքսիները»։

Անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարարի՝ ԵՄ-ին ուղղված նամակին՝ ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարի փորձագիտական խումբ ուղարկելու մասին, Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ դա բխում է Հայաստանի շահերից, քանի որ երկիրը գտնվում է Ռուսաստանի տեղեկատվական ագրեսիայի թիրախում։

«Ռուսաստանը իր ողջ թափով Հայաստանի դեմ հայտարարել է հիբրիդային պատերազմ, և դա այսօրվա բան չի, սա ընտրություններով չի միայն պայմանավորված, դա վաղուց է տեղի ունենում, և այս ընտրությունները ուղղակի Հայաստանը դարձրել է Ռուսաստանի համար առաջնահերթություն։ Եվ Ռուսաստանն իր քաղաքական և պրոպագանդիստական ռեսուրսը կենտրոնացրել է և կենտրոնացրած է պահելու մինչև հունիս ամիս հենց Հայաստանի վրա», – ընդգծեց նա։

Ըստ Մեհրաբյանի, քանի որ Հայաստանի ներքին ռեսուրսները կարող են չբավարարել այս ճնշմանը դիմակայելու համար, միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության աջակցությունն անհրաժեշտություն է։ «Եվրամիությանը դիմել են այդ պատճառով, և դա արվում է համախոհ գործընկերների հետ, որոնք կիսում են մեզ հետ այդ նպատակը, որպեսզի մեր ժողովրդավարությունը ապահովագրվի ֆաշիստական Ռուսաստանի միջամտությունից»։

Վերլուծելով ներքաղաքական իրավիճակը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահը պնդեց, որ քաղաքական դաշտում չպետք է տեղ ունենան այն ուժերը, որոնք հանդես են գալիս իբրև Ռուսաստանի շահերի սպասարկու։

«Հայկական քաղաքականության մեջ չի կարող մասնակից լինել հավաքական Պուտինը՝ որևէ կերպարանքով, կամ որևէ փաթեթավորմամբ, այդ թվում նաև՝ ի դեմս ընդդիմության։ Դրանք ֆաշիստական Ռուսաստանի պրոքսիներն են Հայաստանի քաղաքական դաշտում։ Եվ ներկայումս մենք շատ կարևոր մի շրջափուլում ենք մեր պատմության մեջ, և այդ օրակարգը միայն Նիկոլ Փաշինյանինը չի և չի կարող կախված լինել մի քաղաքական ուժից, մի առաջնորդից կամ մեկ ընտրությունից։ Սա պահանջում է, այսպես ասենք, դարի կոնսենսուս»։

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ Հայաստանի ապագան կախված է վեց առանցքային կետերի շուրջ համազգային համաձայնության հասնելուց, և ցանկացած ուժ, որը դուրս է այս կոնսենսուսից, պետք է դուրս մղվի քաղաքական դաշտից։

«Նախ՝ դա խաղաղությունն է Ադրբեջանի հետ։ Երկրորդը՝ փոխկապակցվածության ձևավորումն է Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Երրորդը՝ դա ռազմավարական գործընկերությունն է Միացյալ Նահանգների հետ՝ դաշինքի վերաճելու հեռանկարով։ Չորրորդը եվրաինտեգրացիան է լիիրավ անդամակցության հեռանկարով։ Հինգերորդը ժողովրդավարությունն է իր ռեֆորմներով, և վեցերորդը օրենքի գերակայությունն է իր համապատասխան ռեֆորմներով։ Ով որ դուրս է այս կոնսենսուսից, պետք է դուրս դրվի քաղաքականությունից»։

Մեհրաբյանը համոզված է, որ Ռուսաստանի նպատակն է թույլ չտալ Հայաստանին ձեռք բերել ինքնիշխանություն և վերադարձնել նրան իր ազդեցության գոտի։ Որպես օրինակ՝ նա բերեց Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցը՝ պնդելով, որ ՀԿԵ-ն այն վերցրել է ոչ թե հարևանների հետ կապեր հաստատելու, այլ դրանք խոչընդոտելու համար։

«ՌԺԴ-ն նրա համար չի կոնցեսիան վերցրել, որպեսզի մենք կապակցվածություն ունենանք մեր հարևանների հետ, այլ նրա համար, որ չունենանք կապակցվածություն մեր հարևանների հետ։ Ռուսաստանի ողջ քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ Հայաստանը իրենց վերադարձնելն է, այդ ժամանակավոր կորուստը հետ բերելն է։ Եվ ամեն ինչ ածանցվում է այդ ռազմավարական նպատակից», – եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան