ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Նախարար Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին»,- ասված է հաղորդագրությունում։