Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
25.02.2026 | 23:13
Չինաստանն ու Գերմանիան պետք է ամրապնդեն ռազմավարական հաղորդակցությունը. Մերցը հանդիպել է Սի Ցզինպինին
25.02.2026 | 22:58
Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
25.02.2026 | 22:43
Ըստ թուրք պատգամավորի՝ Ադրբեջանն իրականում սկսել է փուլ առ փուլ իրականացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը
25.02.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.02.2026 | 22:14
Մոսկվայի դատարանը Google-ին ու Telegram-ին տուգանել է
25.02.2026 | 21:59
Հարություն Պապյանը որոնվում է որպես անհետ կորած
25.02.2026 | 21:42
Ադրբեջանի կառավարական աղբյուրները պնդում են, թե Վաշինգտոնում Ալիևի դեմ բողոքի ցույցերի հետևում կանգնած է Ռուսաստանը
25.02.2026 | 21:31
Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան
25.02.2026 | 21:14
Պաշտոնանկություններ ՆԳՆ-ում՝ աղմկոտ սպանություններից հետո․ արդյո՞ք կապ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 21:00
ՌԴ-ն թրաֆիքինգի է ենթարկել ՀՀ-ին․ սեպտեմբերի 3-ի վթարի հետևանքը պիտի վերացնենք, բայց իշխանությունը դանդաղում է ԵՄ գնալիս․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:48
Թուրքիան հերքում է ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրան ներխուժելու մտադրության մասին պնդումները
25.02.2026 | 20:35
ՌԴ-ն ու Ադրբեջանը ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում այս պահին չկա մի ուժ, որը ի վիճակի է միայնակ փոխել իշխանությունը, ուստի ընդդիմադիր դաշտում գործող ուժերը պետք է պատրաստ լինեն հետընտրական համագործակցության՝ հանուն իշխանափոխության։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին սպասվող ընտրություններին։

Արձագանքելով «Գյումրի 2» սցենարի կրկնության հնարավորության մասին հարցին՝ Վարդանյանը նախ զարմանք հայտնեց, թե ինչու է Գյումրիում տեղի ունեցած օրինական գործընթացը դիտարկվում որպես բացասական երևույթ, հատկապես իշխող ուժի կողմից։

«Ի՞նչ է տեղի ունեցել Գյումրիում, ի՞նչ հակաօրինական բան է տեղի ունեցել, ի՞նչն է այդքան վախեցնում, հատկապես այն ուժին, ով ասում է՝ ես գնում եմ սահմանադրական մեծամասնության։ Գյումրիում ընդամենը տեղի է ունեցել հետընտրական կոալիցիա», – նշեց նա։

Պատգամավորի համոզմամբ, քաղաքական իրողությունն այնպիսին է, որ ոչ մի ուժ միայնակ չի կարող հասնել իշխանափոխության, և համագործակցությունը անխուսափելի է։ «Հայաստանում, այո, չկա մեկ ուժ, ով ի վիճակի է միայնակ փոխել իրավիճակը։ Բոլորն ունեն մոբիլիզացիոն X ռեսուրս, բայց դա բավարար չի միայնակ իշխանությունը փոխելու համար։ Եթե ժողովուրդը հավաքական առումով ավելի շատ ձայներ տվեց ընդդիմությանը, քան իշխանությանը, բայց դա 50 պլյուս չեղավ, բնականաբար ընդդիմադիր ուժերը, որովհետև առաջնային նպատակ հայտարարել են իշխող ուժի հեռացումը, ինչ-որ ձև պիտի համագործակցեն»։

Անդրադառնալով իշխանության կողմից ներկայացվող ձեռքբերումներին՝ թոշակների բարձրացմանը, ճանապարհաշինությանն ու ենթակառուցվածքների բարելավմանը, Քրիստինե Վարդանյանը դրանք որակեց որպես սոցիոլոգիական հարցումների վրա հիմնված նախընտրական քայլեր։

«Սոցիոլոգիական հարցումների ճնշմամբ են բարձրացել թոշակները։ Եթե հիմա սոցիոլոգիական հարցումները ցույց տան, որ բնակչության մեծամասնությունը դժգոհ է արցախյան հարցում այս բանից, քաղաքականությունից և ասում է՝ Արցախը պետք է գնալ հետ բերել, Նիկոլ Փաշինյանը վաղը կհայտարարի, որ Արցախ ենք մենք գնում ու վերադարձնում ենք։ Մենք գործ ունենք այնպիսի պոպուլիստ ուժի հետ, որ ըստ սոցիոլոգիական հարցումների, կապ չունի մի ամիս առաջ ինչ է ասում», – պնդեց նա։

Վարդանյանը հարցադրում արեց, թե ինչու են այդ քայլերն արվում միայն ընտրություններից ամիսներ առաջ, եթե դրանց հնարավորությունը կար ավելի վաղ։ «Եթե հնարավոր էր բարձրացնել, ինչի՞ չէինք բարձրացրել։ Այսինքն, պիտի անպայման անեն հայտարարություններ, տեսնեն, որ դա իրենց վարկանիշի վրա ազդում է, ու ընտրություններից երեք ամիս առաջ բան անե՞ն։ Այսինքն այս երկիրը կառավարվելու է ընտրություններից վեց ամիս առաջ»։

Խոսելով ընդդիմադիր դաշտում առկա, մասնավորապես, ՀՀԿ-ի հետ ունեցած տարաձայնությունների մասին, պատգամավորը նշեց, որ ներկա փուլում իրենց համար գլխավորը իշխանափոխության հասնելն է, իսկ ներքին հարաբերությունները պարզելու ժամանակը չէ։

«Մեր նպատակադրումը այս իրավիճակում փոփոխությունն է, փոփոխությանը հասնելը, ոչ թե հարաբերություններ պարզելը», – ասաց նա՝ չբացառելով, որ ընդդիմադիր տարբեր ուժերի մոտեցումներում կան մարտավարական տարբերություններ։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կողմ են Սահմանադրության փոփոխությանը՝ հնարավորություն տալու համար, օրինակ, Սամվել Կարապետյանին դառնալ վարչապետ, Քրիստինե Վարդանյանը հայտնեց իր սկզբունքային դիրքորոշումը։

«Ես հանուն որևէ մեկ մարդու սահմանադրություն փոխելուն կողմ չեմ։ Եթե կգանք, մենք կհասնենք այն կետին, որ այդ հեռացման համար պետք է նստենք քննարկենք, հասկանանք՝ ով է վարչապետ, ու միակ տարբերակը կլինի ինչ-որ տարբերակ, որտեղ պիտի փոփոխվեն օրենքներ, այդ ժամանակ կքննարկենք, կհասկանանք՝ ինչ օրենքի փոփոխության մասին է խոսքը»։

Իր խոսքում պատգամավորը նաև հայտարարեց, որ իրենց ուժը առաջնագծում է եղել շխանության դեմ պայքարում, կրել է հարվածներ, սակայն դա համարում է իրենց ուժեղ կողմը և ոչ թե թուլություն։ «Ես հաղթանակ կհամարեմ, եթե մենք ունենանք մեկ մանդատ, բայց իշխանությունը փոխվի, ու հաղթանակ չեմ համարի, եթե մենք ունենանք 35 մանդատ, բայց իշխանությունը չփոխվի», – եզրափակեց Քրիստինե Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան