ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ու Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը առաջիկայում հարցաքննվելու են

Լուրեր

18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:25
Աշխարհում մահապատիժների թիվը հասել է 1981թ. ի վեր ամենաբարձր մակարդակին. Իրանն առաջատարն է. Amnesty International
18.05.2026 | 20:13
«Ռոսկոսմոսը» սկսել է գովազդներ տեղադրել հրթիռների վրա, որով հարյուր միլիոնավոր ռուբլիներ է վաստակում
18.05.2026 | 20:00
Ատելության սերմանումը ահաբեկչության, զենքի կիրառման կարող է բերել․ անգամ Հոկտեմբերի 27-ին այս կարգի թշնամանք չկար․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 19:47
392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը
Բոլորը

Ազգային ժողովի խորհրդի փակ նիստում երկարացվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը:

Քննիչ հանձնաժողովի լիազորությունները երկարացվել են մինչև 7-րդ գումարման ԱԺ-ի ձևավորումը: Սակայն, նշենք, որ լիազորությունների երկարացումն այնքնան էլ արդյունավետ չի լինելու, քանի որ նոյեմբերի 26-ից սկսվում է քարոզարշավը և հանձնաժողովի կազմի մեծ մասը առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:

Մեր տեղեկություններով՝ Գևորգ Կոստանյանը, այնուհանդերձ, որոշել է 2-3 օրից կրկին հանձնաժողովի նիստ հրավիրել:

Տեղեկացանք, որ գաղտնի նիստում հարցաքննության են հրավիրվելու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և Մարտի 1-ի գործով քննչական խմբի ներկայիս ղեկավարը, որի անունը գաղտնի է պահվում:

Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբերի 13-ին: Այս ամիսների ընթացքում հարցաքննության հարավիրվել է միայն Ռոբերտ Քոչարյանին կալանք տված դատավոր Վաչե Մարգարյանը:

Հայկ Վարդանյան