ՔՊ-ն և պրոռուսական ընդդիմությունը մրցում են՝ Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
24.02.2026 | 21:14
Պեսկովը հայտարարել է, որ «հատուկ ռազմական գործողության» նպատակները դեռևս չեն իրականացվել
24.02.2026 | 21:00
Կա վտանգ՝ մսխեն մեր տղերքի թափած արյան վրա ստեղծված խաղաղությունը․ վե՛րջ տվեք մանկական խաղերին․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:49
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
24.02.2026 | 20:33
Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
24.02.2026 | 20:32
3 օր, թե 4 տարի․ չոր փաստեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 20:20
ԵՄ-ն ՀՀ-ում «Հիբրիդային արագ արձագանքման խումբ» կտեղակայի` ընտրություններում ՌԴ ապատեղեկատվության դեմ պայքարելու․ «Ազատություն»
24.02.2026 | 20:19
Պապիկյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան համագործակցությանն առնչվող հարցեր
24.02.2026 | 20:10
ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի չորրորդ տարելիցին Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հայտարարել է, որ սա ոչ թե երկու երկրների միջև սովորական հակամարտություն է, այլ ավելի մեծ՝ գլոբալ պատերազմի շարունակություն, որտեղ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի։ Factor TV-ի հետ զրույցում նա ներկայացրել է իր տեսակետը պատերազմի բնույթի, դրա հետևանքների և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։

Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ Ուկրաինայում տեղի ունեցողը բազմաշերտ հակամարտություն է, որը դուրս է գալիս ռուս-ուկրաինական հարաբերությունների շրջանակից։

«Ինչպես և չորս տարի առաջ, երբ Երևանում ռուսական դեսպանատան դիմաց հենց առաջին իսկ օրը մենք դուրս եկանք բողոքի ցույցով և ի համերաշխություն Ուկրաինայի, և այդ պահին, և հիմա ես համարում եմ, որ սա ռուս-ուկրաինական պատերազմ չէ։ Սա շարունակությունն է շատ ավելի մեծ պատերազմի։ Նախ՝ դա Ռուսաստանի գաղութային մի քանի պատերազմներից մեկն է, այդ առումով՝ Չեչնիայից սկսած, Վրաստանով շարունակված, Արցախում 20 թվականին և 23 թվականների պատերազմը, դա նույն պատերազմն է մինչև Ուկրաինայի պատերազմը, այսինքն կայսրությունը փորձում է հավաքել իր գաղութները և վերականգնվել», – նշեց Խզմալյանը։

Նա հավելեց, որ մյուս կողմից, սա արժեքային պատերազմ է. «Չարիքի և բարիքի պատերազմ է սա, և Հայաստանը վաղուց արդեն պետք է կողմնորոշվեր»։

Խզմալյանը կոշտ գնահատական տվեց Հայաստանի ներկայիս վիճակին՝ այն համարելով ռուսական ազդեցության տակ գտնվող գաղութացված երկիր։

«Հայաստանը զավթված և գաղութացված երկիր է, 100 տարի շարունակ։ Մեր ամբողջ ազգային-ազատագրական շարժումը, և՛ Արցախյան շարժումը՝ որպես դրա կարևորագույն մաս, դա ապագաղութացման փորձ էր։ Արդյո՞ք ապագաղութացվել է Հայաստանն այսօր։ Արդյո՞ք կարող ենք մենք ասել, որ չորս տարի անց կամ ութ տարի անց մենք ավելի ազատ ենք Ռուսաստանից։ Ո՛չ։ Տնտեսապես մենք եռապատկել ենք կախվածությունը Ռուսաստանից», – ընդգծեց նա։

Ըստ կուսակցության նախագահի, 2020 թվականի 44-օրյա պատերազմը Ռուսաստանի կողմից ծրագրված քայլ էր՝ Ուկրաինա ներխուժելու նախապատրաստության շրջանակներում։

«Ես պնդում եմ ավելին, որ 20 թվականի պատերազմը, որը սանձազերծել է Ռուսաստանը Ադրբեջանի ձեռքով Հայաստանի դեմ, նպատակ ուներ նախապատրաստվել Ռուսաստանի համար գլխավոր՝ ուկրաինական պատերազմին, որովհետև ռուսները հաշվարկել էին, որ ընկնելու են ծանր պատժամիջոցների տակ… և ահա ինչու իրենց համար շատ կարևոր էր իրականացնել հարյուրամյա վաղեմություն ունեցող ռուս-թուրքական նախագիծը, և Արցախի գինը, որը պետք է վճարեր Ադրբեջանը, դա Սյունիքի վրա հարձակումն էր»։

Անդրադառնալով Հայաստանում սպասվող ընտրություններին և ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիային՝ Տիգրան Խզմալյանը դրանք որակեց որպես «խամաճիկների թատրոն»։ Նա պնդեց, որ և՛ իշխանությունը, և՛ նրա դեմ համախմբվող ուժերը իրականում պրոռուսական են։

«Սա խամաճիկների թատրոն է, և Գյումրի 2 ասվածը, այո՛, Գյումրի 2 է։ Իսկ ի՞նչ եղավ Գյումրիում։ Եղավ ինչ-որ մի բեմադրություն, որի արդյունքը ի՞նչ է։ Մնացել են նույն պրոռուսական ուժերը Ազգային ժողովում։ ՔՊ-ն հակառուսական ուժ չէ։ Եվ իրենք բազմիցս դա ասել են։ Մենք իզուր չենք հավատում ՔՊ-ին, երբեմն իրենք շատ անկեղծ են։ Իրենք ներքին օգտագործման համար ձևանում են, որ իրենք հակառուսական են։ Ոչ մի իրական պայքար չկա։ Սա ներքին տեսակի պայքար է, սա մրցակցություն է Պուտինի, Մոսկվայի, Ռուսաստանի բարեհաճության համար, ընդամենը»։

Խզմալյանը շեշտեց, որ Հայաստանի իրական ընտրությունը ոչ թե ներքաղաքական ուժերի, այլ քաղաքակրթական ուղղությունների միջև է։

«Պայքարը լինելու է բոլորովին այլ դաշտում։ Կա՛մ Հայաստանը մնում է գաղութ՝ պրոռուսական և պրոադրբեջանական, պրոթուրքական միասին, կա՛մ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա։ Ոչ թե Փաշինյան կամ Մոսկվա, այլ Եվրոպա կամ Ռուսաստան։ Այ սա է իրական պատասխանը», – հայտարարեց նա։

Եզրափակելով խոսքը՝ Տիգրան Խզմալյանը վստահություն հայտնեց, որ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանի ապագան եվրոպական է։ «Հայաստանը լինելու է եվրոպական, եթե Հայաստանը մնա։ Մենք հիմա պայքարում ենք նրա համար, որ Հայաստանը չդառնա վիլայեթի և գուբերնիայի խառնուրդ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան