Եկեղեցին ասում է՝ օտարումն ընդհանրապես արգելեք․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
Բոլորը

«Երբ այդ նախագիծը քննարկվում էր մամուլում և մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ ասում էին, որ եկեղեցու դեմ արշավի շրջանակում է, ես զարմացա, որ այդ թվում եկեղեցին ոչ միայն կողմ արտահայտվեց այս փոփոխությանը, այլև առաջարկեց ընդհանրապես արգելել օտարումը»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

Նա պարզաբանեց, որ օտարումը չի վերաբերում միայն վաճառքին կամ վերացմանը, այլ կարող է նշանակել նաև գույքի փոխանցում, օրինակ՝ համայնքից եկեղեցուն կամ հակառակը։ Նրա գնահատմամբ՝ եթե օտարումն ամբողջությամբ արգելվի, կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ հնարավոր չլինի արդյունավետ կառավարման համար գույքը փոխանցել մեկ սուբյեկտից մյուսին։

«Հնարավոր է՝ պետական ցանկում ունենանք այնպիսի հուշարձաններ, որոնք, օրինակ, եկեղեցուն չեն պատկանում կամ կրոնական կազմակերպությանը չեն պատկանում, համայնքին կամ նախարարության ենթակայության տակ են, և որոշում է կայացվում օտարել եկեղեցուն»,- ասաց հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական պատգամավորը։

Ըստ Գաբրիելյանի՝ խնդիրը հաճախ կապված է նաև ենթակայության հարցի հետ, քանի որ նախարարությունը չի կարող ֆինանսավորում հատկացնել այն գույքի վերանորոգման համար, որն իր ենթակայության տակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։