Այս նախագիծը որևէ խնդիր չի լուծում Հայ առաքելական եկեղեցու ժառանգության հատվածում․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

«Սա մտացածին, հող չունեցող նախաձեռնություն է, և որևէ խնդիր չի լուծում գոնե Հայ Առաքելական եկեղեցու ժառանգության հատվածով»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին։

«Խոսքը հուշարձանների պետական ցուցակներում ներառված կրոնական կառույցների՝ վանական համալիրների կամ պաշտամունքային կառույցների մասին է, բայց ոչ սովորական պաշտամունքային կառույցների, այլ պետական ցանկերում ներառված, ինչը մի ուրիշ կարգավիճակ է հաղորդում այս կառույցներին։ Մեկ այլ կարգավիճակ, որը նշանակում է համազգային սեփականություն և համազգային ժառանգություն, ընդ որում՝ ոչ այս պահի դրությամբ։ Տեսակետներ հնչեցին նաև Մայր Աթոռը ներկայացնող տարբեր հոգևորականներից, որ իրենք ընդհանրապես դեմ են այս կառույցների՝ պաշտամունքային կառույցների, եկեղեցիների, վանքերի, վանական համալիրների որևէ կերպ օտարմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Գալստյանն ընդգծեց, որ մինչ այժմ նախադեպ չի եղել, երբ պետական ցուցակներում ընդգրկված որևէ պաշտամունքային կառույց օտարվել է։ Քննարկման ընթացքում հարց հնչեց նաև՝ արդյոք հոգևորականների դիրքորոշումը վերաբերում է հենց նախագծին, թե ընդհանրապես օտարման գաղափարին։ Ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ պետական ցուցակներում ընդգրկված պաշտամունքային կառույցների օտարումը պետք է բացառվի։

Մանրամասները՝ տեսանյութում։