Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ուկրաինայում սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը ստիպել է Ռուսաստանին երկրորդական պլան մղել իր շահերը Հարավային Կովկասում՝ փոխելով տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր և փորձագետ Դավիթ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ստիպված է վերանայել իր արտաքին քաղաքականությունն ու անվտանգային համակարգը։

Դավիթ Պետրոսյանի համոզմամբ՝ Ռուսաստանը շարունակում է հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը մեծացնելու «կայսերական քաղաքականությունը», սակայն Ուկրաինայում նախատեսված բլիցկրիգը ձախողվել է։ Այս իրավիճակում Ռուսաստանը, ըստ Պետրոսյանի, իր ամբողջ ռեսուրսը, ներառյալ՝ քաղաքական կապիտալը, կենտրոնացրել է ուկրաինական ճակատում՝ Հարավային Կովկասում իր շահերը երկրորդական դասելով։ 

«Դրա արդյունքում Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետության փոփոխություն մենք ավելի հստակ զգացինք», – ասել է նա՝ հավելելով, որ այս փոփոխությունների հետևանքով Հայաստանը «ծանր հարվածներ ստացավ թե՛ Արցախի մասով, թե՛ նաև Հայաստանի սուվերեն միջազգային ճանաչված տարածքի»։

Անդրադառնալով Հայաստանի բանակի բարեփոխումներին՝ Պետրոսյանը շեշտել է, որ միայն զենք գնելը բավարար չէ։ «Զենք գնելը շատ լավ է, բայց դա ռեֆորմ չէ։ Ինժեներական աշխատանքներն էլ են շատ լավ, բայց դրանք էլ ամբողջական ռեֆորմ չեն», – ընդգծել է նա։ Փորձագետի կարծիքով՝ առանցքային է ռազմական նոր դոկտրինի մշակումը, որին պետք է ծառայեն բոլոր ձեռքբերումները։

Նա հատուկ կարևորել է հետախուզության դերը՝ նշելով, որ թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ դրան հաջորդած էսկալացիաների ժամանակ ակնհայտ է եղել դրա բացը։ «Մեր հիմնական խնդիրներից մեկը հետախուզության պակասն էր։ Տպավորություն կա, որ մեր պաշտպանական գերատեսչությունը հարձակման մասին իմանում էր, երբ հարձակումը սկսվում էր», – ասել է Պետրոսյանը՝ հավելելով, որ առանց արդյունավետ հետախուզության՝ պաշտպանություն կազմակերպելն անհնար է։

Դավիթ Պետրոսյանի դիտարկմամբ՝ ռուսական կողմն ակտիվ տեղեկատվական արշավ է իրականացնում Հայաստանում, որի թիրախը ոչ թե իշխանություններն են, այլ հասարակությունը և ընդդիմությունը։ «Այդ բոլոր հայտարարություններն ուղղված չեն ամերիկացիներին, դրանք ուղղված չեն եվրոպացիներին, դրանք ուղղված չեն Հայաստանի իշխանություններին։ Դրանք ուղղված են Հայաստանի ժողովրդին ու ընդդիմությանը», – պարզաբանել է նա։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքական դաշտը պահել իր վերահսկողության տակ և ունենալ այնպիսի ընդդիմություն, որը կազդի գործող իշխանության արտաքին քաղաքականության վրա։

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին՝ փորձագետը նշել է, որ «Թրամփի ուղի» նախագիծը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային բաղադրիչ ունի։ Նա կարևորել է օգոստոսի 8-ի համաձայնությունը, որը, ըստ նրա, զգալիորեն նվազեցրել է պատերազմի վտանգը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան