Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում

Լուրեր

29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանում, որտեղ վերջերս դաժանորեն ճնշվել էին հակակառավարական ցույցերը, շաբաթ օրը՝ փետրվարի 21-ին, սկսվել է բողոքի նոր ալիք։ Ինչպես հայտնում է BBC-ն, ակցիաներ են անցկացվել Թեհրանի և այլ քաղաքների մի քանի համալսարաններում։

Լրագրողները վավերացրել են կադրեր, որտեղ պատկերված է ուսանողական ցույցը Թեհրանի Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանի տարածքում։ Տեսանյութում երևում են հարյուրավոր մարդիկ, որոնք կրում են Իրանի դրոշներ և վանկարկում՝ «Մահ դիկտատորին»։

BBC-ի լրագրողները նաև հաստատել են տեղեկատվությունը Թեհրանի Շահիդ Բեհեշթիի անվան համալսարանում նստացույցի, ինչպես նաև մայրաքաղաքի ևս մեկ բուհում՝ Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանում անցկացված ակցիայի մասին։ Ուսանողական բողոքի ցույց է անցկացվել նաև Իրանի երկրորդ խոշոր քաղաքում՝ Մեշհեդում։ Ցուցարարները վանկարկել են «Ազատություն» և «Ուսանողներ, գոռացեք, գոռացեք ձեր իրավունքների մասին»։

Իրանում զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերը սկսվել էին դեկտեմբերի վերջին և տևել շուրջ մեկ ամիս։ Ելույթները իշխանությունների կողմից դաժանորեն ճնշվել էին։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն խոսքը հազարավոր մարդկանց մասին է։ Այսպես, Իրանի առողջապահության նախարարության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ TIME ամսագրին հայտնել են, որ միայն հունվարի 8-ին և 9-ին երկրի փողոցներում կարող էին սպանվել մինչև 30 հազար մարդ։