Փոսեր՝ նոր ասֆալտին, էմուլսիա՝ բիտումի փոխարեն․ ինչու է քանդվել ամիսներ առաջ արվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում ամիսներ առաջ արված ասֆալտն արդեն քանդվել է։ Փոսերը շրջանցել փորձող վարորոդները տեսախցիկի առաջ խոսել չցանկացան։ Նկարահանման պահին տեղում հանդիպեցինք նաև ասֆալտապատումն իրականացնող ընկերության ներկայացուցիչ Մելքոն Մելքոնյանին, նա նույնպես նկարահանվել չցանկացավ, բայց  պատասխանեց մեր հարցերին։  Պնդեց՝ փոսերի առաջացման պատճառը ոչ թե ասֆալտի որակն է, այլ հետագայում իրականացված այլ շինարարական աշխատանքները և ծանր  տեխնիկայի մուտքը տարածք։

Քաղաքային խնդիրների մասին բարձրաձայնող բլոգեր Էդուարդ Հայրումյանը նշում է՝ նոր արված ասֆալտը պետք է չքանդվի՝ անկախ նրանից առաջին շերտն է, թե երկրորդը։

Աբովյան քաղաքի Սարալանջի, Երիտասարդական, Շինարարների, Պիոներական փողոցների ասֆալտապատման, ջրահեռացման համակարգի կառուցման, մայթերի հիմնանորոգման և եզրաքարերի փոխարինման աշխատանքների համար հայտարարվել էր բաց մրցույթ։ Մասնակցության հայտ էր ներկայացրել 4 ընկերություն, ընտրվել է «Լեվ-Շին» ընկերությունը, որը ներկայացրել է ամեմանացածր գնառաջարակը՝ 832 500 000 դրամ, հարկերը ներառյալ՝ 999 000 000 դրամ, սակայն ուշագրավ է, որ արդեն պայմագրրի կնքման ժամանակ  ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 285 մլն դրամ։

Ասֆալտապատումն իրականացրած ընկերության ներկայացուցչը պնդում է՝ գոյացած փոսերի հարցում իր մեղքի բաժինն ունի  ձմռան ամիսներին ասֆալտի տակ ներթափանցած ջուրը։  Էդուարդ Հայրումյանն էլ ասում է՝ ամենամեծ խնդիրն այն է, որ ասֆալտապատման ժամանակ, բիտումի փոխարեն, էմուլսիա է օգտագործվել։ Նրա խոսքով՝ բիտումի կիրառումն է կանխում ջրի ներթափանցումը ասֆալտի տակ։

«Լեվ-Շին» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ասֆալտի երկրորդ շերտը կարվի եղանակային պայմանների բարելավումից հետո։

Աբովյանի քաղաքապետարանի և ընկերության միջև պայմանագիրը կնքվել է 2025-ի հուլիսի 17-ին, աշխատանքների ավարտ է սահմանվել 400 օր, այսինքն՝ դրանք պետք է ավարտվեն  2026 թվականի օգոստոսի  20-ին։  «Լեվ-Շին» ընկերության ներկայացուցիչ Մելքոն Մելքոնյանը պարզաբանեց, որ նախ պետք է  ավարտեն մայթերի կառուցումը, անցկացվի լուսավորությունը, որից հետո կարվի վերջնական ասֆալտապատումը։

Մինչ այդ՝ մեր տեսախցիկն արձանագրել է, որ փողոցի մեկ այլ հատվածում ասֆալտը նորմալ վիճակում է, թեև արվել է նույն ժամանակահատվածում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան