Ուկրաինայի պարալիմպիկ հավաքականը կբոյկոտի Խաղերի բացումը Ռուսաստանի դրոշի պատճառով

Լուրեր

30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
Բոլորը

Ուկրաինայի Ազգային պարալիմպիկ կոմիտեն հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունն ու պարալիմպիկ մարզիկները չեն մասնակցի մարտի 6-ին կայանալիք Ձմեռային պարալիմպիկ խաղերի բացման արարողությանը: Կոմիտեն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի և Բելառուսի կողմից պարալիմպիկ խաղերում իրենց ազգային խորհրդանիշները՝ դրոշներն ու օրհներգերը օգտագործելու թույլտվության դեմ բողոքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայի ազգային պարալիմպիկ կոմիտեն ցանկանում է նշել, որ այս որոշումը զուտ քաղաքական բնույթ ունի և Ռուսաստանին հնարավորություն է տալիս ցուցադրել իր քաղաքական ատրիբուտները 2026 թվականի պարալիմպիկ խաղերում, ինչպիսիք են դրոշը և օրհներգը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի ազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Վալերի Սուշկևիչը երեկ հայտարարել էր, որ ուկրաինացի պարալիմպիկ մարզիկները կմասնակցեն մրցումներին ըստ նախատեսվածի։

Ավելի վաղ Ռուսաստանի և Բելառուսի պարալիմպիկ մարզիկների նկատմամբ նույն արգելքն էր տարածվում, ինչ Օլիմպիական խաղերի դեպքում։ Սակայն 2025 թվականի սեպտեմբերին պարալիմպիկ մարզիկների համար այս արգելքը վերացվեց։

Ուկրաինան բողոքարկել է՝ հայտարարելով, որ իր մարզական պատվիրակությունը չի մասնակցի Պարալիմպիկ խաղերի բացման արարողությանը և կոչ անելով մյուս երկրներին՝ միանալ բոյկոտին։

ԵՄ սպորտի հարցերով նախարարը հայտարարել է բացման արարողությանը մասնակցելուց հրաժարվելու մասին, մինչդեռ Խաղերի հյուրընկալող երկիրը՝ Իտալիան, կոչ է արել Միջազգային պարալիմպիկ կոմիտեին վերանայել Ռուսաստանի և Բելառուսի ազգային խորհրդանիշների օգտագործման արգելքը վերացնելու իր որոշումը։

Ռուսաստանը 2026 թվականի Պարալիմպիկ խաղերում կներկայացնի վեց մարզիկ (2018 թվականի 30-ի համեմատ), իսկ Բելառուսը՝ չորս մարզիկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի