ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆեռնանդ Կարտհայզերը հերթական անգամ դիմել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարությանը՝ կոչ անելով ավելի հստակ և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ նախազգուշացնելով, որ խնդիրը կարող է վնասել Հայաստան–Ադրբեջան խաղաղ գործընթացում արձանագրված փխրուն առաջընթացին։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կարտհայզերը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին հղած նամակում ընդգծել է, որ Բաքվում կայացած դատական գործընթացները քաղաքական դրդապատճառներ ունեն և չեն բավարարում օրինականության ու թափանցիկության չափանիշներին։ Եվրախորհրդարանականը ԵՄ-իբ կոչ է արել միջամտել՝ նպաստելու պահվող բոլոր հայերի անվերապահ ազատ արձակմանը՝ ընդգծելով նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Կարտհայզերի նամակին ի պատասխան՝ Կայա Կալլասի գրասենյակից նշել են, որ ԵՄ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դատավարություններին։Պատասխանում ընդգծվել է, որ արդար դատաքննության իրավունքն ու կալանքի համարժեք պայմանները հիմնարար իրավունքներ են, և որ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել իրենց իսկ միջազգային պարտավորությունները։

Կալլասի գրասենյակից հավաստիացրել են, որ ԵՄ-ն շարունակում է խրախուսել կողմերին օգտագործել խաղաղ գործընթացում օգոստոսից ի վեր ստեղծված մթնոլորտը՝ լուծելու դեռ բաց մնացած հարցերը, այդ թվում՝ հումանիտար խնդիրները։

Կարտհայզերը նախորդ տարվա մարտին ևս բարձրաձայնել էր Բաքվում պահվող հայերի հարցը։Եվրոպական խորհրդարանը շարունակում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը օրակարգում պահել ու ճնշում բանեցնել՝ շոշափելի արդյունքների հասնելու նպատակով: