Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Չինաստանի ամենաշատ դիտվող  հեռուստաշոուն՝ ամենամյա գարնանային փառատոնի CCTV գալա-շոուն, ներկայացրել է երկրի արդյունաբերական նվաճումները և Պեկինի ձգտումը՝ գերիշխելու մարդանման ռոբոտների արտադրության ոլորտում, գրում է Reuters-ը։

Մարդանման ռոբոտներ արտադրող չորս ստարտափներ՝ Unitree Robotics-ը, Galbot-ը, Noetix-ը և MagicLab-ը, ներկայացրել են իրենց արտադրանքը գալա-շոուում։ Ծրագրի առաջին երեք մասերում տասնյակից ավելի Unitree մարդակերպ ռոբոտները սրերով, ձողերով, նունչակիներով կատարել են քունգ ֆու մարտարվեստի բարդ հնարքներ։

Տեսարաններից մեկում դրանք ընդօրինակում են չինական «հարբած բռնցքամարտ» մարտարվեստի ոճի շարժումներն ու հետընթաց անկումները՝ ցույց տալով ռոբոտների համակարգման և խափանումների վերականգնման ուղղությամբ նորարարությունները։

Ծրագրի բացման հատվածում աչքի են ընկել Bytedance-ի արհեստական ​​բանականության չաթբոտը՝ Դուբաոն,  Noetix-ի չորս մարդակերպ ռոբոտները դերասանների կողքին հայտնվել են կատակերգական սկետչում, իսկ MagicLab ռոբոտները «Մենք արտադրված ենք Չինաստանում» երգի ժամանակ համաժամանակյա պար են կատարել։

Stieler տեխնոլոգիական խորհրդատվական ընկերության Ասիայի գծով կառավարիչ տնօրեն և ռոբոտաշինության և ավտոմատացման ղեկավար Գեորգ Ստիլերի խոսքով՝ CCTV-ն, որի գալա-շոուն անցյալ տարի չինական հեռուստաեթերում 79% վարկանիշ էր հավաքել, տասնամյակներ շարունակ օգտագործվում է Պեկինի տեխնոլոգիական հավակնությունների, այդ թվում՝ տիեզերական ծրագրի, անօդաչու թռչող սարքերի և ռոբոտաշինության քարոզչության  համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի