Տիգրան Բասեղյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում

Լուրեր

07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Բոլորը

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում: 32-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։

Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում ինձ մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։

Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։ Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ:

Ձեր՝ Տիգրան Բարսեղյան»,- նշված է հայտարարությունում։

Տիգրան Բարսեղյանը 2016 թվականից էր խաղում Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 64 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ։