Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ Խորհուրդը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար է նշանակել Սատու Կոյվուին։ Նա փետրվարի 20-ից կփոխարինի Մարկուս Ռիտերին։

Սատու Կոիվուն ֆինն ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա փորձառությամբ։ Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում։ Մինչ ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ղեկավար նշանակվելը, նա ծառայել է Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչությունում՝ որպես մարդկային ռեսուրսների ղեկավար։

Նրա նշանակման որոշումն ընդունվել է ԵՄ Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից 2026 թվականի փետրվարի 17-ին։

Քաղաքացիական առաքելությունը (EUMA) ԵՄ ջանքերի կարևոր բաղադրիչն է՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության աջակցմանը։ Առաքելության մանդատն է դիտարկել և զեկուցել տեղում ստեղծված իրավիճակի մասին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հայկական կողմում, ինչպես նաև նպաստել այդ տարածքներում մարդկային անվտանգության ամրապնդմանը։ EUMA-ի գործող մանդատը նախատեսված է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Առաքելությունն ունի ավելի քան 200 միջազգային և տեղական աշխատակից։ EUMA-ի դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ 25 անդամ պետություն և մեկ երրորդ գործընկեր պետություն՝ Կանադան։

Հիշեցնենք՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) հիմնվել ու սկսել է իր գործառնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմամբ։ ՀԵՄԱ առաջադրանքը ներառում է EUMA-ին հանձնարարված է դիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին, նպաստել հակամարտություններից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը և հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը: ՀԵՄԱ-ն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու ԵՄ ջանքերի էական բաղադրիչն է: