Մարդիկ կան, որ հարցնում են՝ էրեխուն որտեղ մկրտենք․ էս Նիկոլի, թե՞ Գարեգինի եկեղեցին ա․ փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
Բոլորը

«Իմ փորձից կասեմ՝ ինչ ահավոր կարող են լինել միջկրոնական կոնֆլիկտները կամ հակամարտությունները: Մենք շատ բախտավոր ենք ու շատ բախտավոր ենք եղել, որ Հայաստանում մինչև վերջերս նման բան չի եղել»,- այս մասին Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովի ժամանակ նշեց կրոնի կամ համոզմունքի հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանը։

Նա աշխատել է Նիգերիայում, Բոսնիայում, Ուկրաինայում՝ այն վայրերում, որտեղ իրականում նման կոնֆլիկտները գոյություն ունեն:

«Ականատեսի աչքով կարող եմ ասել, որ դրանք սարսափելի կոնֆլիկտներ են: Որովհետև շատ հաճախ նույն էթնիկ մարդիկ են, նույն երկրից, նույն քաղաքից, նույն գյուղից, լրիվ նույն տեսքն ունեն, բայց շատ խորը համոզմունքներ ունեն երբեմն, որոնք կարող են հասնել անգամ ֆանատիզմի, և միջհամայնքային արյունալի կոնֆլիկտների կարող են դրանք հանգեցնել: Ինչու եմ սա ասում, որովհետև ես կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակություն, այո՛, գտնվում ենք տրավմայի մեջ, մենք չենք մարսել այն ամենը, ինչ մեզ հետ տեղի է ունեցել, այդ էջը չի շրջվել, և ոչ մի տեղ աշխարհում ոչ մի նման կոնֆլիկտից հետո արագ չի շրջվում: Բայց մենք պետք է հասկանանք, որ մեզ համար հասարակական համերաշխությունը չափազանց մեծ նշանակություն ունի էս իրավիճակից դուրս գալու համար»,-նշեց նա:

Իզաբելլա Սարգսյանի խոսքով՝ կրոնական թեմաներով կոնֆլիկտները բավականին արագ են զարգանում և նա չէր ցանկանա նման բան Հայաստանում տեսնել։

«Ես չգիտեմ ձեր բարեկամների մեջ մարդիկ կա՞ն արդեն, որ ձեզ հարցնում են՝ «երեխուն որտե՞ղ մկրտենք, էս Նիկոլի՞ եկեղեցին ա, թե՞ Գարեգինի եկեղեցին ա»: Այդդտեղից է սկսվում խորը անջրպետը: Կարծում եմ, որ բոլորս պետք է ջանք գործադրենք դրանից խուսափելու համար, որովհետև այդ անջրպետը կառուցելը հեշտ է, հետո այդ ամենն իրար բերելն է շատ դժվար»,- ընդգծեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։