Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Հայտնի է, որ «Նժար» սահմանադրական շարժումը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցոււմ ասում է՝ հասարակության մոտ 60%-ը հավասարապես մերժում է և՛ ներկաներին, և՛ նախկիններին, ինչը նոր ուժի համար ստեղծում է քաղաքական պահանջարկ։  Ըստ Կարապետյանցի՝ իրենք  առաջարկում են ոչ թե անձի, այլ համակարգի փոփոխություն։ 

Ընդունելով, որ իրենց շարժումը ռեսուրսների առումով զիջում է հիմնական քաղաքական դերակատարներին, Կարապետյանցը նշում է. «Այո՛, կան ուժեր, որոնք և՛ շատ ավելի հարուստ են, և՛ շատ ավելի ֆինանսական ռեսուրսներ ունեն, մեդիաներ ունեն։ Այստեղ մենք, կարելի է ասել, ավելի թույլ դիրքերում ենք հանդես գալիս»։

Սակայն, նա շեշտում է, որ հենց այս դաշտում կա հնարավորություն, քանի որ հասարակության մեծ մասը նոր այլընտրանք է փնտրում։ «Մինչև 60%-ը հասարակության ասում է՝ հավասարապես մերժում է թե՛ ներկաներին, թե՛ նախկին-նախկիններին։ Այսինքն՝ հասարակությունը իսկապես սպասման գոտում է, և այստեղ մենք շատ շահեկան դիրքում ենք գտնվում»,- ասում է նա։

Կարապետյանցի համոզմամբ, քաղաքական օրակարգը չպետք է սահմանափակվի միայն գործող իշխանությանը հեռացնելով։ Նա քննադատում է այն մոտեցումը, որը կենտրոնացած է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձի վրա՝ առանց հստակ ապագայի տեսլական առաջարկելու։

«Երբ ասում էին՝ քայլ արա, մերժիր Սերժին, ես անկեղծորեն հարց էի տալիս՝ մերժիր Սերժին, որ ի՞նչ։ Ժամանակին տվեցին խոստումներ, որոնք համարյա զրոյականացվեցին։ Հիմա ես ամեն անգամ հարց եմ տալիս՝ քայլ արա, մերժիր Նիկոլին, որ ի՞նչ։ Որպեսզի այս նույն համակարգի մեջ գա տեղավորվի որևիցե մեկ այլ անձ, ու եթե բախտներս բերի, կլինի պարկեշտ, հայրենասեր, գիտակից մարդ, ու մենք կունենանք, օրինակ, հինգ տարվա բարեխիղճ կառավարում, հետո կգա նորից մի հատ ուրիշ Նիկոլ Փաշինյան։ Ի՞նչ է փոխվում մեր կյանքում»։

«Նժար»-ի հիմնական առաջարկը համակարգային փոփոխություններն են, որոնք կբացառեն իշխանության կենտրոնացումը մեկ անձի ձեռքում։ Կարապետյանցը նշում է, որ իրենք պատրաստ են, իշխանության գալու դեպքում, առաջին հերթին սահմանափակել հենց սեփական լիազորությունները։

«Մենք առաջարկում ենք իշխանության գալու պարագայում փոփոխություններ իրականացնել, որոնք հենց մեր իշխանության օրոք կսահմանափակեն գործող գործադիր մարմնի լիազորությունները։ Որպեսզի այլևս… ու դա չենք առաջարկում հաջորդիվ եկող իշխանությունների համար, դա մենք մեր ժամանակ կրճատում ենք մեր լիազորությունները»։

Շարժումը մտադիր չէ դառնալ կուսակցություն, քանի որ, ըստ համահիմնադրի, իրենց առաջ քաշած գաղափարները վերկուսակցական են և վերաբերում են ողջ պետական համակարգին։ «Մենք սկզբունքորեն չենք ուզում գրանցել կուսակցություն, որովհետև մեր գաղափարները նեղ կուսակցական չեն։ Դա մի կուսակցության գաղափար չի։ Այդ մասշտաբի փոփոխությունը, որի կարիքը ունի մեր երկիրը, դա վերկուսակցական գաղափար է»,- պարզաբանում է Կարապետյանցը՝ նշելով, որ ընտրություններին կմասնակցեն այլ ուժերի հետ դաշինքով, որի շուրջ քննարկումները դեռ ընթացքի մեջ են։

Նա առանձնահատուկ կարևորում է երիտասարդների և մինչ այս պասիվ ընտրազանգվածի մասնակցությունը։ «2.5 միլիոնի չափ քվեարկության ձայնի իրավունք ունեցող հասարակություն կա, բայց մշտապես մասնակցել է ընդամենը 1.200.000-ը։ Ասել է, թե այն մեծ մասը, հատկապես երիտասարդության, իրենք չեն ուզում գնալ մասնակցել ընտրություններին, որովհետև այլընտրանք չեն տեսնում, միտք չեն տեսնում, գաղափար չեն տեսնում։ Գնացե՛ք, անպայման գնացե՛ք, մասնակցե՛ք, որովհետև եթե դուք չգնաք մասնակցելու, ձեր փոխարեն ձեր ճակատագիրը կլուծեն այն մարդիկ, ովքեր մեծ մասամբ իրենց կյանքն արդեն ապրել են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան