ՌԴ-ն ՀՀ-ի գործընկերն է, անընդհատ ասել, որ ռուսները եկան մեզ վնաս տալու, վնասակար խոսույթ է. Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հայաստանում տեսնում ենք արդեն ենթակառուցվածք, ենթակառուցվածք ասելով՝ սերվերներ, բոտեր, օգտահաշիվներ, որոնք ավելի վաղ դիտարկել են գործընկերները Մոլդովայում, որոնք ավելի վաղ դիտարկել են գործընկերները Ուկրաինայում»,- այս մասին Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովի ժամանակ նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը։

«Եթե տեսնում ենք, որ նույն ենթակառուցվածքը այնտեղ էլ է լինում, Ուկրաինայում էլ էր լինում և մեզ մոտ էլ է լինում, անտրամաբանական է, որ մենք զուգահեռներ չտանենք, չփորձենք դրանից ինչ-որ դասեր քաղել: Մյուս կողմից նաև պարզ է, որ յուրաքանչյուր Մոլդովա իր համար Մոլդովա է, նկատի ունեմ Հայաստանը կտրուկ տարբերվում է և՛ սպառնալիքներով, և՛ դաշտով: Մեզ մոտ միշտ 90-ականների վերջերից ամենախոշոր սպառնալիքների վեկտորը եղել է Ադրբեջանը, այն աստիճան, որ հաճախ Ադրբեջանը նաև օգտագործել է ռուսաստանյան լրատվամիջոցները, ռուսաստանյան ինֆոհարթակները Հայաստանի վրա ինֆորմացիոն-տեղեկատվական գործողություններ իրականացնելու համար, և այսօր էլ դա ինչ-որ առումով իրականացվում է, մենք շարունակում ենք դա տեսնել»,- ասաց նա:

Պապյանի խոսքով՝ Մոլդովան Հայաստանից շեշտակիորեն տարբերվում է նրանով, Մոլդովայի մեծ թվով քաղաքացիներ նաև Ռումինիայի քաղաքացի են։

«Այնտեղ շատ հստակ խնդիրներ կան Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի համատեքստում: Ռուսաստանը շատ մեծ շահեր ուներ Մոլդովայում միջամտություններ անելու։ Հայաստանում էլ, այդ մասին շատ խոսվում է, որ Եվրամիությունը հետաքրքրություն է դրսևորում, շահագրգռվածություն է դրսևորում և նույնիսկ բոլորը սկսել են իրար մեղադրել հիբրիդային ինչ-որ բաներ անելու մեջ: Սրա հետ կապված հստակ պիտի հասկանանք՝ ով է փորձում օգնել, ով է փորձում խանգարել:

Մյուս կողմից պիտի հասկանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ամենախոշոր գործընկերն է, տնտեսական ամենալավ պարտնյորն է, և անընդհատ խոսել, որ ռուսները վա՜յ եկան մեզ վնաս տալու, էդ միանշանակ չի, և դա վնասակար խոսույթ է»,-ընդգծեց Պապյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։