ՔՊ-ն միակ ուժն է, որ դաժան պատերազմից հետևություն է արել, սխալները խոստովանել և ներողություն խնդրել․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն է ու քաղաքականապես մոտիվացված․ մի շարք ՀԿ-ների հայտարարությունը  
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:51
Փորձում ենք մերժումների քանակը նվազեցնել. ԵՀ պաշտոնյան՝ հայաստանցիներին տրվող վիզաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 15:40
Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան
20.05.2026 | 15:38
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աջակիցների ակցիան ԱԱԾ-ի շենքի մոտ․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 15:34
Նարեկ Կարապետյանը քարոզարշավ է իրականացնում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Քննչական կոմիտեի որոշումը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ ընդդիմության կողմից որակվեց որպես «հակաեկեղեցական արշավի հերթական դրսևորում»։ Ի պատասխան այս մեղադրանքների՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ Հայաստանում ոչ ոք օրենքից վեր չէ։

«Կտրիճ Ներսիսյանը և իրեն սատարող հակապետական ու հակաեկեղեցական խմբակը որոշել է, որ իրենք վեր են Հայաստանի Հանրապետությունում օրենքից։ Ես ասում եմ՝ իրենք վեր չեն Հայաստանի Հանրապետությունում օրենքից։ Հայաստանի Հանրապետությունում օրենքն է իրենցից վեր», – նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ բոլորը պետք է համակերպվեն ՀՀ օրենքների և Սահմանադրության հետ։

Ըստ իրավաապահների՝ խոսքը դատական ակտի կատարմանը խոչընդոտելու դրվագի մասին է, քանի որ Մայր Աթոռը չի վերականգնել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնը՝ չնայած դատարանի համապատասխան վճռին։ Ալեքսանյանի խոսքով, իրավիճակը սկզբունքային է. «Կա՛մ ընդունում ես դատարանի որոշումները, կա՛մ չես ընդունում։ Կա՛մ ենթարկվում ես օրենքին, կա՛մ ասում ես՝ ես օրենքից բարձր եմ։ Ես ասում եմ՝ ոչ մեկն էլ օրենքից բարձր չի»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Կաթողիկոսը մտադիր է Մայր Աթոռը և եկեղեցու գանձերը Հայաստանից դուրս տանել, Ալեքսանյանը պնդեց, որ նման տեղեկություններ կան։

«Լրիվ ակնհայտ է, որ Կտրիճ Ներսիսյանը փորձում է կաթողիկոսությունը և Էջմիածնի գանձերը տանել Հայաստանից դուրս։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, որ նա դա չկարողանա անել, որովհետև ո՛չ կաթողիկոսությունն է իր տնից բերել, ո՛չ էլ Էջմիածնի գանձերը, որ կարողանա Հայաստանից դուրս տանել։ Նմանատիպ օպերատիվ տեղեկատվություն կա», – ասաց նա՝ վկայակոչելով վարչապետի խոսքերը։

Վահագն Ալեքսանյանը «հեքիաթ» որակեց գործարար Սամվել Կարապետյանի թիմի հայտարարած մոտեցումը՝ փոփոխել Սահմանադրությունը, վերացնել վարչապետի թեկնածուին ներկայացվող վերջին 4 տարին Հայաստանում բնակվելու և 4 տարվա քաղաքացիության պահանջը։

«Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դա հեքիաթ է։ Իրենց վարչապետի թեկնածուն չի կարող լինել Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ողջախոհությանը և ողջամտությանը»։

Նրա խոսքով, նման սցենարներն անիրականանալի են, քանի որ Հայաստանում գործում են օրենք և Սահմանադրություն։ Ալեքսանյանը նաև ակնարկեց Ռուսաստանի որոշ շրջանակների հնարավոր ուղղորդումը  այս գործընթացներում։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Գյումրիի և Մասիսի քաղաքապետերի ձերբակալություններին, Ալեքսանյանը դրանք կապում է բացառապես օրենքի խախտումների հետ։

«Մարդը պետք է ապօրինի կաշառք պահանջեր ու չձերբակալվե՞ր։ Պետք է ընդամենը կաշառակեր, քրեական հանցագործ և ռեցիդիվիստ չլինել։ Շախմատ խաղալ իմանալը հեչ կարևոր չի։ Պետք է ռեցիդիվիստ հանցագործ չլինել, ու դուք չեք ձերբակալվի։ Ամեն ինչ շատ պարզ է»։

  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան