Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը

Լուրեր

17.02.2026 | 16:41
Արման Ծառուկյանը մարզվել է ըմբշամարտի Հայաստանի հավաքականի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 16:30
ՔՊ-ն ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրել  է Վանիկ Օհանյանի թեկնածությունը 
17.02.2026 | 16:21
Վարչապետն ընդունել է ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին
17.02.2026 | 16:12
Մակրոնը Հնդկաստան այցի ժամանակ նախատեսում է Rafale կործանիչների խոշոր գործարք կնքել
17.02.2026 | 16:03
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին
17.02.2026 | 15:52
Չեք տապալելու Իրանը. Խամենեին սպառնացել է խորտակել ամերիկյան ավիակիրը
17.02.2026 | 15:43
«0 հարկը մեզ համար այդքան ընդունելի չի»․ Դավիթ Անանյանը ներկայացրել է «Միասնության թևեր»-ի տնտեսական զարգացման մոդելը
17.02.2026 | 15:35
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը
17.02.2026 | 15:30
Տաթևիկ Սիմոնյանը միացել է Forbes-ի Հաղորդակցությունների խորհրդին
17.02.2026 | 15:26
Լուիս Էնրիկե․ Հնարավոր է՝ «Մոնակոյի» դեմ խաղանք առանց դարպասապահի
17.02.2026 | 15:18
Հռոմում ներկայացվել է Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
17.02.2026 | 15:10
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեսի Ջեքսոնը
17.02.2026 | 15:04
Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
17.02.2026 | 15:00
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվեց տնային կալանքի // ՌԴ-ն, Իրանն ու Չինաստանը նավեր են ուղարկում Հորմուզ․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 14:54
Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը Հորմուզի նեղուցում զորավարժություններ կանցկացնեն
Բոլորը

Թուրքիան և Հայաստանը համաձայնության են եկել Վրաստանի միջով անցում կատարել ուղիղ ցամաքային առևտրի, գրում է The Independent Türkçe-ն։

ANKA լրատվական գործակալության հետ թեմայի շուրջ զրույցում Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյան նշել է, որ դրական են վերաբերվում ուղիղ առևտրի զարգացմանը։

«Մենք հույս ունենք, որ եթե սահմանային դարպասներն ապագայում բացվեն, հնարավոր կլինի Թուրքիայից ուղիղ գնալ Հայաստան»,- հավելել է նա։

Հիշեցնելով, որ երկու երկրների միջև 1993 թվականից ի վեր ուղիղ առևտուր չի եղել, բարձրաստիճան պաշտոնյան նշել է. «Մենք ունենք որոշ ձևականություններ, որոնք պետք է իրականացվեն։ Երբ դրանք ավարտվեն, այն կսկսվի։ Մենք դրական ենք վերաբերվում դրան, քանի որ սա նոր քայլ է։ Արվում է մի բան, որը երկար ժամանակ չէր արվել։ Մենք արդեն բացել էինք օդային առևտուրն ինքնաթիռներով։ Հիմա դա կիրականացվի նաև ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջով։ Հուսով ենք, որ ապագայում, եթե սահմանային դարպասները բացվեն, հնարավոր կլինի Թուրքիայից ուղիղ գնալ Հայաստան»։

Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրի ծավալը կազմում է 300-350 միլիոն դոլար։ Սակայն այս առևտուրն իրականացվում էր Վրաստանի միջոցով վերաարտահանման տեսքով։

Թուրք-հայկական գործարարության զարգացման խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյաքը, որն ANKA-ի հետ զրույցում գնահատել է զարգացումները, նշել է, որ երկու երկրների միջև առևտրի շուրջ 99%-ը Թուրքիայից Հայաստան արտահանումն է։ Նա նաև հիշեցրել է, որ արտահանումը ներկայացված է որպես Վրաստանի միջոցով իրականացվող։

«Վրաստանում փաստաթղթերը փոփոխվում էին և Վրաստանից վերաուղղվում Հայաստան։ Սա, իհարկե, բոլոր ապրանքներին ավելացնում էր 10-15% լրացուցիչ ծախս։ Որպես գնորդ՝ պետք էր գրանցվել որպես վրացական ընկերություն, ապա վերարտահանել։ Հիմա այն ​​դեռ կանցնի Վրաստանի միջով, բայց բոլոր փաստաթղթերում որպես վերջնական նպատակակետ երկիր կարող է նշվել Հայաստանը։ Ի՞նչ կտա սա արտահանողներին։ Վրաստանում առաջացած 10-15% տարբերությունը կմնա թուրք արտահանողի կամ Հայաստանում ներմուծողի գրպանում։ Հետևաբար, գները մի փոքր ավելի էժան կլինեն։ Սա կարող է հանգեցնել առևտրի ծավալի աճի»,- նշել է Սոյաքը։

Ըստ նրա՝ այս ծրագիրը զգալի ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ. «Այս ծրագրի ներդրումից հետո, իմ կանխատեսումն այն է, որ Հայաստանից Թուրքիա արտահանվող հայկական ծագում ունեցող ապրանքների հետ կապված դժվարությունները նույնպես կվերանան։ Հետևաբար, երբ հայկական արտահանումը սկսի հասնել Թուրքիա, այս ծավալն ավտոմատ կերպով ավելի կաճի»։

Սոյաքը նաև նշել է, որ սա կհանգեցնի սահմանային առևտրի զարգացմանը։ Ըստ նրա՝ արտահանման ապրանքների տեսականին շատ լայն է․ «Սննդամթերքից մինչև սպառողական ապրանքներ, մաքրող միջոցներից մինչև տեքստիլ, մեքենաներ, արդյունաբերական արտադրանք, երկաթ և պողպատ՝ կան այնքան շատ ապրանքներ, որ չնայած էմբարգոյին, չնայած սահմանների փակ լինելուն և երրորդ երկրների միջոցով փաստաթղթերի փոփոխությանը, արտահանման շատ լայն տեսականի են եղել: Կարծում եմ, որ այդ ապրանքները կմնան նույնը, գուցե ավելաբա գյուղատնտեսական արտադրանքը: Որովհետև մեծ տարբերություն կա Թուրքիայի այդ շրջանում աճեցված արտադրանքի և այն արտադրանքի միջև, որը Հայաստանն անվանում է Արարատյան հովիտ: Մենք ունենք գյուղատնտեսություն, որը հիմնականում կենտրոնացած է հացահատիկի և շաքարի ճակնդեղի վրա, սահմանի մյուս կողմում կա գյուղատնտեսություն, որն ավելի շատ կենտրոնացած է բանջարեղենի և մրգերի վրա: Հետևաբար, կարծում եմ՝ այդ շրջաններում կզարգանա փոխադարձ առևտուրը»:

Հարցին՝ արդյո՞ք այս գործընթացը կվերածվի Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանով ուղիղ առևտրի, Սոյաքը պատասխանել է, որ սահմանը փակ է արդեն 30 տարի, միաժամանակ, անդրադարձել ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության նախաձեռնություններին:

«Այս խաղաղության գործընթացը, կարծես, հաջողությամբ է ընթանում: Տարածաշրջանում տնտեսական ինտեգրացիա է իրականացվում: Նրանք կսկսեն առևտուր անել՝ միմյանց վրա հույս դնելով: Տարանցիկ ճանապարհները կբացվեն: Սա նշանակում է, որ սահմանները այլևս փակ մնալու կարիք չեն ունենա: Ես կարծում եմ, որ առաջիկա ժամանակահատվածում և՛ Ադրբեջան-Հայաստան, և՛ Թուրքիա-Հայաստան սահմանները կդառնան գործունակ, ինչը կհանգեցնի առևտրի մեծ ծավալի, խոշոր տարանցիկ ուղու և, ի վերջո, ամբողջ Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի հետ»,- ասել է նա:

Ընդգծելով «Թուրքական ավիաուղիներ»-ի՝ դեպի Հայաստան մարտի 11-ից մեկնարկող ուղիղ չվերթների կարևորությունը, Սոյաքն ասել է. ««Թուրքական ավիաուղիներ»-ն իրականում նման է Թուրքիայի թռչող դեսպանատան. ես այդպես եմ այն ​​սահմանում: Հետևաբար, սա կարևոր զարգացում է: Կային հաղորդագրություններ, որ երրորդ երկրների քաղաքացիները կամ դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող անձինք կսկսեն հատել ցամաքային սահմանը: Այս հարցի վերաբերյալ համաձայնություն կար: Այժմ բեռների փաստաթղթերում կարող է գրվել Հայաստանը, և Հայաստանից եկող ապրանքները կկարողանան մուտք գործել Թուրքիա»:

Նա հույս է հայտնել, որ «շուտով երկու երկրների միջև բոլոր խոչընդոտները կվերացվեն, և բարեկամությունը կհաղթանակի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի