Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել

Լուրեր

07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:45
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 09:36
Վաղարշապատի ընտրատեղամասում քվեարկում են նաև զինծառայողները
07.06.2026 | 09:11
Մենք ուզում ենք մնալ տարածաշրջանի ամենաժողովրդավար երկիրը. Նարեկ Կարապետյանը քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից հայտնում են, որ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է կազմակերպության Տնտեսական ու սոցիալական խորհրդի գյուղատնտեսական պարենային համակարգերի փոխակերպմանը նվիրված հատուկ հանդիպմանը։

Նշվում է, որ Պարույր Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ընդգծել է գյուղատնտեսական պարենային համակարգերի հզորացման կենսական նշանակությունը՝ պարենային անվտանգության և սնուցման ապահովման, դիմակայուն տնտեսությունների ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ավելացված արժեքի բարձրացման և առևտրային մրցունակության խթանման համար։

«Նա նշեց, որ գյուղատնտեսական պարենային համակարգերը հանդիսանում են կենսաբազմազանության գործողությունների կարևոր հենասյուներից մեկը՝ փոխկապակցելով պարենային անվտանգությունը, կլիմայական դիմակայունությունը, գյուղական զարգացումը, աղքատության կրճատումը և էկոհամակարգերի ամբողջականությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դեսպան Պարույր Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ COP17 Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության քարտուղարությունների հետ՝ նախաձեռնություններ իրականացնելու, որոնք կխթանեն ագրոպարենային համակարգերի դերը կենսաբազմազանության պահպանման գործում և կաջակցեն բնական ռեսուրսների ավելի կայուն օգտագործման ուղղությամբ համատեղ գործողություններին։