Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին

Լուրեր

28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
Բոլորը

Գեորգի Քոչարյանը փետրվարի 16-ին հավատարմագրերն է հանձնել Բախտիյոր Սաիդովին՝ Ուզբեկստանում Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները՝ ընդգծելով խաղաղության օրակարգի և միջտարածաշրջանային փոխկապվածության կարևորությունը։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանում Հայաստանի դեսպանությունը։

«Հանձնման արարողությունից հետո կայացել է դեսպան Քոչարյանի և արտաքին գործերի նախարար Սաիդովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մասնավորապես՝ կարևորվել է 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման որոշիչ գործոն: Անդրադարձ է կատարվել միջտարածաշրջանային փոխկապվածության զարգացման հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ուզբեկստանի միջև տնտեսական և առևտրային կապերի զարգացումն ու ընդլայնումը, բարձրագույն և բարձր մակարդակի փոխայցերի կազմակերպումը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Հանդիպման ավարտին նախարար Սաիդովը հաջողություն է մաղթել ՀՀ նորանշանակ դեսպանին իր ապագա գործունեության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում: