Աշխարհի գավաթի առաջին փուլին կմասնակցի 4 հայ մարմնամարզիկ
Գերմանիայի Կոտբուս քաղաքում փետրվարի 17-23-ը կկայանա սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը։
Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի 4 մարմնամարզիկով։ Մեդալների համար կպայքարեն Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Արթուր Ավետիսյանը, հաղորդում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։