Նավալնիի հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում. Ռուսաստանում ձերբակալվածներ կան

Լուրեր

04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի տարբեր քաղաքներում և արտերկրում հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, գրում է The Insider-ը։

Տասնյակ մարդիկ, այդ թվում՝ Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լատվիայի և այլ արևմտյան երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ներկայացուցիչներ, հավաքվել են Մոսկվայի Բորիսովսկոյե գերեզմանատանը, որտեղ թաղված է Նավալնին, հաղորդում է SotaVision-ը։ Գերեզմանատանն են եղել Ալեքսեյի և Յուլիա Նավալնայայիի մայրերը՝ Լյուդմիլա Նավալնայան և Ալլա Աբրոսիմովան։

Հիշատակի կարգը կատարել է քահանա Դմիտրի Սաֆրոնովը։ 2024 թվականին պատրիարք Կիրիլը նրան երեք տարով հեռացրել է քահանայական ծառայությունից՝ ընդդիմության առաջնորդի համար նախկինում կազմակերպված հուղարկավորության արարողության պատճառով։

Գերեզմանոցի մոտ «Ռոսգվարդիա»-ի մի քանի մեքենաներ են եղել, նաև «Center E»-ի դիմակավորված սպաներ են հերթապահել:

«Գերեզման այցելելը սարսափելի չէ, քանի որ նա չէր վախենում, ես էլ չեմ վախենում: Ես Ալեքսեյին ավելի հաճախ եմ այցելում, քան իմ հարազատներին: Ես իսկապես կարոտում եմ նրան, երբ երկար ժամանակ չեմ այցելում գերեզման: Երբ այնտեղ եմ լինում, փորձում եմ այն ​​կարգի բերել և ավելի շատ մարդկանց հավաքել ինձ հետ: Նա մեզ ցույց տվեց քաջության, ազնվության և հումորի օրինակ: Սա մեծ նվեր է մեզ բոլորիս համար»,- The Insider-ին ասել է գերեզմանոցի այցելուներից մեկը։

Ըստ SotaVision-ի՝ Նավալնիի մահվան տարելիցի առթիվ ծաղիկներ են դրվել նաև Սոլովեցկի քարի մոտ՝ Լյուբյանկայիի հրապարակում գտնվող ԱԴԾ շենքի մոտ, որը քաղաքական բռնաճնշումների զոհերի ամենահայտնի հուշարձաններից  է:

Քաղաքացիները նաև ծաղիկներ, մոմեր և գրություններ են տարել Սանկտ Պետերբուրգում, Բառնաուլում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում, Պերմում, Գորնո-Ալթայսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններին։

«Ալեքսեյ, մենք քեզ հիշում ենք։ Հիմա քո անունը հավերժ կապրի։ Դու առաջնորդ էիր, բայց դու դրոշ դարձար։ Եվ քո հիշողությունը չի կարող ջնջվել։ Հ.Գ.՝ Քեզանից ավելի քաջ և համբերատար մարդ չկա»,- ասվում է Գորնո-Ալթայսկի հուշահամալիրի մոտ թողնված գրություններից մեկում։

Գրելու պահին հայտնի էր, որ առնվազն երկու մարդ է ձերբակալվել։ Վոլգոգրադում մի տղամարդ ձերբակալվել է քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանի մոտ՝ առանց բացատրության։ Նրան տարել են 4-րդ ոստիկանական բաժանմունք։

Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու՝ Վոսկրեսնայա ափին քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձանը լուսանկարելու համար։ Նա լրագրողներին ասել է, որ իրեն տարել են 76-րդ ոստիկանական բաժանմունք և պատրաստվում են տուգանել։ Սանկտ Պետերբուրգում մարդկանց արգելվել է մոտենալ հուշահամալիրին՝ վերանորոգման աշխատանքների պատրվակով: Հուշարձանը ցանկապատվել է շղթայական ցանկապատով, տեղադրվել է կռունկ, իսկ մոտակայքում ոստիկաններ են հերթապահել՝ ըստ ականատեսի։

Հուշատակի միջոցառումներ են անցկացվում նաև արտերկրում: Այսօր առավոտյան գերմանական Դյուսելդորֆի ռուսախոս բնակիչներն այրել են էկվադորցի գորտի լուսանկարը, ծաղիկներ և մոմե դրել, ինչպես նաև պաստառներ են տեղադրել՝ «Մենք չենք մոռանա, մենք չենք ներելու» գրությամբ, նաև Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները:

Ընդհանուր առմամբ, բողոքի ցույցեր են նախատեսված 39 երկրների առնվազն 112 քաղաքներում՝ Արգենտինայից մինչև Վիետնամ։

Թբիլիսիում, օրենսդրական փոփոխությունների պատճառով, ոստիկանությունն արգելել է ռուսներին Նավալնիի հիշատակին նվիրված հանրահավաք անցկացնել, հայտնել են Frame համայնքի ակտիվիստները։ Միջոցառումը տեղափոխվել է փակ տարածք։

Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Խարպ գյուղի թիվ 3 ուղղիչ գաղութում: Փետրվարի 14-ին Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդերլանդների կողմից պատվիրված փորձաքննությունը Նավալնիի կենսաբանական վտանգի նմուշներում հայտնաբերել է էպիբատիդին (հարավաֆրիկյան գորտի մաշկից ստացվող թույն): Նույն օրը հինգ երկրների արտաքին գործերի նախարարությունները պաշտոնական մամուլի հաղորդագրություն տարածեցին, որում նշվում էր, որ հաշվի առնելով էպիբատիդինի թունավորությունը և նկարագրված ախտանիշները, «մահվան պատճառը, ամենայն հավանականությամբ, թունավորումն է եղել»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի