Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար 600.000 դրամ կաշառք է վերցրել, սակայն որևէ պաշտոնյայի չի փոխանցել՝ խոստումը կատարելու համար․ ՀԿԿ

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է կաշառքի միջնորդության պատրվակով ոստիկանության նախկին պաշտոնատար անձի կողմից գումար ստանալու դեպք։ Հաղորդվում է, որ նրան մեղադրանք է ներկայացվել։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ մինչև 2025 թվականի հունիսը ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզի ստորաբաժանումներից մեկում պաշտոն զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոցներ է ստացել:

Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչը վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար դիմել է նշված պաշտոնատար անձին, իսկ վերջինս, վստահեցնելով, թե ունի ծանոթ պաշտոնյաներ, ովքեր կարող են կաշառքի դիմաց 20 օրվա ընթացքում անօրինական կերպով վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպել, կաշառքի միջնորդության պատրվակով Գյումրի քաղաքի բնակչից 2025 թվականին ստացել է ընդհանուր շուրջ 600.000 ՀՀ դրամ:

Ոստիկանության նախկին աշխատակիցը, սակայն, գումարը ստանալուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել և միջոցներ չի ձեռնարկել տրված խոստումը կատարելու ուղղությամբ: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։