Հայաստանը ՌԴ-ին չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվողներ անձանց. Ալեն Սիմոնյան

Լուրեր

28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
Բոլորը

Հայաստանը Ռուսաստանին չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվողներ անձանց։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այս մասին հայտարարել է «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես երաշխավորում եմ ձեզ՝ ոչ մի անձ չի ձերբակալվի կամ չի արտաքսվի որևէ երրորդ երկիր քաղաքական դրդապատճառներով։ Ես սա պաշտոնապես երաշխավորում եմ»,- շեշտել է նա։

Նա հիշեցրել է, որ ՌԴ շատ քաղաքացիներ, որոնց իրենց երկրներում պիտակավորում են «օտարերկրյա գործակալներ», գալիս են Հայաստան՝ համերգների, և նրանց մոտ «շատ լավ է անցնում»։

«Մեմորիալ. աջակցություն քաղաքական բանտարկյալներին» նախագծի ղեկավար Սերգեյ Դավիդիսն ավելի վաղ նշել էր, որ Հայաստանը Ռուսաստանի իշխանություններից ստանում է արտահանձնման հարցումներ: Սակայն այնտեղի քաղաքական ակտիվիստները սովորաբար սկզբում պաշտոնապես ձերբակալվում  են, ապա ազատ արձակվում։

«Դոժդ»-ի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեի հարցին՝ կապված հետապնդվող ռուսների արտահանձնման վերաբերյալ Երևանի դիրքորոշման հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանել է, որ Հայաստանից «զրո մարդ» է արտաքսվել:

«Եղել են իրավիճակներ, երբ մարդիկ ձերբակալվել են, բայց հանգամանքների պարզաբանումից հետո այս առանձին դեպքերն ավարտվել են նրանով, որ մենք նրանց ազատ ենք արձակել»,- շարունակել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի