Բոլոր քարտերը թողարկվելու են ArCa տեսակով․ ՄՍԾ պետի տեղակալը՝ կենսաթոշակների ու նպաստների համար թողարկվող քարտերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
Բոլորը

Մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը կենսաթոշակների ու նպաստների անկանխիկ վճարումների համար քարտերը կթողարկվեն ArCa տեսակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանը։

«Այն քաղաքացիները, որոնք ինքնուրույն կարող են իրենց բանկային հաշվի պայմանագիրը կնքել և մոտենալ բանկ, նրանք ուղղակի պարզապես պետք է ասեն, որ ArCa վճարատեսակով են քարտ ուզում, եթե իհարկե visa չեն ուզում»,- ասաց Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք ուզում են իրենց Visa քարտերը փոխել ArCa-ի, կարող են դիմել բանկ և կատարել այդ գործողությունը։ Այդ դեպքում տվյալ քաղաքացիները կօգտվեն նաև ArCa քարտի հետվճարի հնարավորությունից։

Նշենք, որ ArCa համակարգում ներառված քարտերով անկանխիկ առևտուր անելու դեպքում քաղաքացին կստանա նաև 2 տոկոս հետվճար։

Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։