Ինչպես կընտրվի բանկը կանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Եթե անձը որևէ վճարատեսակ արդեն ստանում է բանկի միջոցով, ապա մյուս վճարատեսակը նույնպես կփոխանցվի նույն բանկով։ Իսկ եթե քաղաքացին բանկային սպասարկում չունի, բանկը կընտրվի ինքնաշխատ եղանակով՝ միասնական սոցիալական ծառայության միջոցով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ընտրված բանկի մասին քաղաքացիները կտեղեկացվեն հեռախոսահամարի կամ էլեկտրոնային փոստի միջոցով։

Բացի այդ, համապատասխան հղմամբ հնարավոր կլինի նաև ծառայության կայքում՝ անձնագրային տվյալներով կամ հանրային ծառայության համարանիշով ստուգել, թե որ բանկն է ընտրվել։

Գործընթացը կսկսվի մարտի 5-ից։ Մարտի 1-ին կձևավորվեն վճարման հերթական ցուցակները, որտեղ վերջին անգամ ներառված կլինեն կանխիկ եղանակով վճարումներ ստացողները։ Այդուհետև կսկսվեն նախապատրաստական աշխատանքները, որպեսզի ապրիլից շահառուները կենսաթոշակներն ու նպաստները ստանան արդեն անկանխիկ եղանակով։

Նախարարությունից հորդորում են հնարավորինս շուտ ընտրել նախընտրելի բանկը՝ ուշացումներից խուսափելու համար։ Դիմումը կարելի է ներկայացնել ինչպես տարածքային կենտրոններում, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։