Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին
Հասարակություն
16.02.2026 | 09:58
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ավստրիայի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարան ապօրինի մուտք գործելով գողություններ և գողության փորձեր կատարելու համար մեղադրվող Մ.Կ.-ն հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին: