Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է եղել Միլանի «Ինտերի» ու Թուրինի «Յուվենտուսի» միջև հանդիպմանը ֆուտբոլի Իտալիայի առաջնության 25-րդ տուրում:
Միլանի «Սան Սիրո» ստադիոնում փետրվարի 14-ին կայացած խաղում «Ինտերը» հաղթել է 3:2 հաշվով։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում է եղել, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։
Ավելի վաղ Եղիշե Մելիքյանը հայտարարել էր, որ փորձելու է 37-ամյա կիսապաշտպանին վերադարձնել Հայաստանի հավաքական։ Մխիթարյանը 2021 թվականից հետո չի խաղացել ազգային թիմում։ Նա Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է` 95 խաղ, 32 գոլ։