Հայ և ադրբեջանցի մասնագետները քննարկել են խաղաղության օրակարգի իրագործումն ու վստահության ամրապնդման քայլերը

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

2026 թվականի փետրվարի 13–14-ին Ծաղկաձորում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է հայ-ադրբեջանական երկկողմ համաժողով՝ քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումները կենտրոնացել են խաղաղության օրակարգի առաջմղման, տարածաշրջանային անվտանգության և փոխվստահության ամրապնդման հարցերի շուրջ՝ ընդգծելով շարունակական երկխոսության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայկական խորհուրդը։

«2026 թվականի փետրվարի 13–14-ը Հայաստանի Հանրապետությունում՝ Ծաղկաձոր քաղաքում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որը համախմբել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նախաձեռնության հիմնական անդամների հետ մեկտեղ հանդիպմանը մասնակցել է նաև երկու կողմերից ավելի լայն շրջանակ՝ վերահաստատելով ներառական և շարունակական երկխոսության հարթակի նկատմամբ հանձնառությունը։

Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ հայկական Ոսկեպար և ադրբեջանական Աշաղը Ասկիփարա գյուղերի հարակից տարածքում՝ անցնելով բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Մասնակիցների գնահատմամբ անցումը կարևոր գործնական վստահության ամրապնդման միջոց էր և երկու երկրների միջև աստիճանական կարգավորման գործընթացի տեսանելի դրսևորում։

Քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգի իրագործման և դրա տարածաշրջանային հետևանքների շուրջ։ Մասնակիցները փոխանակել են գնահատականներ փոփոխվող տարածաշրջանային անվտանգության միջավայրի և խաղաղության գործընթացի արդյունքում ձևավորվող տնտեսական հնարավորությունների վերաբերյալ։

Առանձին նիստ նվիրված է եղել երկխոսության մասնակիցների միջև համագործակցությանը․ քննարկվել են համատեղ ծրագրերի գաղափարներ, հանրային հաղորդակցության ռազմավարություններ և միջհասարակական փոխգործակցության մեխանիզմներ։ Զգալի ուշադրություն է դարձվել վստահության ամրապնդմանը, հանրային դիվանագիտությանը և գործնական առաջարկությունների մշակմանը՝ հասարակական մակարդակում կապեր խթանելու նպատակով։

Հետագա քննարկումները վերաբերվել են տարածաշրջանային անվտանգության, սահմանների և հաղորդակցությունների հարցերին՝ ներկայացնելով երկու կողմերի տեսլականներն ու սպասումները։ Պաշտոնական նիստերին զուգահեռ կազմակերպված ոչ պաշտոնական մշակութային և սոցիալական միջոցառումները նպաստել են անձնական շփումների խորացմանն ու կառուցողական մթնոլորտի ձևավորմանը։
Երկրորդ օրը մասնակիցները քննարկել են կայուն խաղաղության առավելությունները և միջհասարակական հարաբերությունների հաստատման հնարավոր սոցիալական և տնտեսական օգուտները։ Կարծիքներ են փոխանակվել երկու հասարակություններում առկա հանրային սպասումների, ինչպես նաև այն ուղիների շուրջ, որոնց միջոցով կարելի է ապահովել, որ խաղաղության գործընթացը քաղաքացիների համար ապահովի շոշափելի արդյունքներ։

Ծրագրի շրջանակում մասնակիցները հանդիպումներ են ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ։ Քննարկումները հնարավորություն են տվել մտքեր փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման գործում քաղաքացիական հասարակության դերի, ինչպես նաև այն ուղիների վերաբերյալ, որոնց միջոցով հանրային նախաձեռնությունները կարող են փոխլրացնել խաղաղության հաստատմանն ուղղված պաշտոնական ջանքերը։

Միջոցառումն ավարտվել է մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփվել են քննարկումների արդյունքները։ Ադրբեջանական պատվիրակությունը վերադարձել է նույն սահմանազատված հատվածով՝ նշանավորելով վստահության ամրապնդման ևս մեկ գործնական քայլ։

Մասնակիցները վերահաստատել են, որ «Խաղաղության կամուրջ» ձևաչափի շրջանակում կանոնավոր շփումները կարող են էականորեն նպաստել փոխադարձ վստահության ամրապնդմանը, մասնագիտական համագործակցության ընդլայնմանը և հայ-ադրբեջանական հարաբերությունների աստիճանական կարգավորմանը»,- ասվում է հաղորդագրությունում։