Ինչ կլինի, եթե հայ հասարակությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը. հարց ադրբեջանցի փորձագետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 20:12
Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել
30.09.2026 | 20:00
Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:46
Տարբերվող՝ չի նշանակում՝ սխալ. ի՞նչ է նեյրոտարբերությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
Բոլորը

Հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Ադրբեջանի պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, և հարաբերությունների ապագային։

Պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Հայաստանի հասարակությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը նշել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին և սպասվող խորհրդարանական ընտրություններին։

«Ադրբեջանի համար կարևոր է այն, թե ինչպես են քաղաքական ուժերը Հայաստանում իրենց ծրագրերում ձևակերպելու սեփական տեսլականը Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ։ Սա ներքին քաղաքական գործընթաց է, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ տեսք կունենա խորհրդարանը ընտրություններից հետո»,- ասել է Մամեդովը։

Նա նաև ընդգծել է հասարակությանը փոխանցվող ուղերձների և միջավայրի կարևորությունը՝ նշելով, որ աշխարհում ռազմական օջախների ավելացման ֆոնին այստեղ խաղաղության գործընթաց է ձևավորվում։

«Կրկին կարևոր է այն միջավայրը, մթնոլորտը և հասարակության մեջ հստակ ուղերձները, որոնք կա՛մ արտահայտության միջոցով են ձևակերպվում, կա՛մ մարտահրավերների միջոցով։ Սա ամենակարևոր տարրը կլինի խաղաղության օրակարգի»,- եզրափակել է ադրբեջանցի փորձագետը։