Կամաց-կամաց կհասնենք նրան, որ երկու հասարակությունները լինեն ինտենսիվ երկխոսության մեջ. Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
Բոլորը

Հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ քննարկմանը Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը համեմատականներ է անցկացրել հայ-ադրբեջանական երկխոսության նախկին և ներկա ձևաչափերի միջև։

Նավասարդյանը նկատել է, որ եթե նախկինում շփումները հաճախ փակ էին կամ զգուշավոր, ապա ներկայիս գործընթացը թափանցիկ է և միտված է մասնակիցների շրջանակի ընդլայնմանը՝ 5 հոգուց հասցնելով 20-ի և ավելիի։

«Կամաց-կամաց կհասնենք նրան, որ միգուցե իրենց պատվիրակների միջոցով երկու հասարակությունները լինեն բավականին ինտենսիվ երկխոսության մեջ։ Առանց դրա մենք շատ լավ հասկանում ենք՝ իրական հաշտություն, իրական խաղաղություն և հարաբերությունների նորմալացում չի լինում»,- նշել է փորձագետը։

Անդրադառնալով համագործակցության ոլորտներին՝ Նավասարդյանը կարևորել է բիզնեսի, բնապահպանության և հատկապես ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերը։

«Լավագույնս դա ոչ թե պետությունները կարող են որոշել՝ ինչ կարող են առաջարկել, այլ հենց մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կուսումնասիրեն փոխադարձաբար շուկաները, կհասկանան՝ իսկ ի՞նչ կարելի է մատակարարել»,- ընդգծել է բանախոսը։