Բոլորին հետաքրքիր է՝ ինչ տեսք կունենա Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը.ադրբեջանցի փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 19:30
Էլեկտրամեքենայի մարտկոցը․ ի՞նչ է լինելու 15 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 19:17
Հոկտեմբերի 1-ին մի շարք բնակավայրերում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ
30.09.2026 | 19:13
Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում
30.09.2026 | 19:00
ՌԴ-ն պետության զավթման նպատակով է ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակման գնացել, անել իշխանափոխություն՝ պրոռուսականների միջոցով․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 18:51
Ալիևը Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարի հետ Ադրբեջանին ժամանակակից սպառազինության և սարքավորումների մատակարարման հարցեր է քննարկել
30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
Բոլորը

Հայ և ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել խաղաղության գործընթացի վերաբերյալ հասարակություններին փոխանցվող ուղերձներին և ներքին աշխատանքին։

Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, պատասխանելով հարցին, թե ինչ ազդակներ է փոխանցում Բաքվին, նշել է, որ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ մեծացել է։

«Ադրբեջանական հասարակությանը հետաքրքիր են խաղաղության պարամետրերը․ ինչո՞ւմ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ի՞նչ տեսք կունենա։ Մենք հնարավորություն ունենք ներկայիս փուլը օգտագործել ապագան կերտելու համար»,- ասել է Մամեդովը։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ հավելել է, որ բացի հրապարակային շփումներից, կողմերը լուրջ «տնային աշխատանք» են կատարում։

«Երկու կողմերն էլ ունենում են փակ հանդիպումներ քաղաքացիական հասարակության, փորձագետների հետ։ Գործընթացը ոչ միայն այս հանդիպումների տեսքով է տեղի ունենում, այլ նաև բավականին լուրջ տնային աշխատանքի»,- եզրափակել է Քոչինյանը։