Նիկոլ Փաշինյանը դասախոսելու է Լեհաստանում․ «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում»

Լուրեր

28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
Բոլորը

Ս․թ․ փետրվարի 25-ին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (PISM) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում» թեմայով դասախոսություն կկարդա։

«Երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանը փոփոխություններ է կրում իր արտաքին քաղաքականության մեջ։ Ռուսաստանի հետ նախկին պաշտոնական դաշինքը, որը պարտադրվել էր հանգամանքների բերումով, աստիճանաբար հավասարակշռվում է Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերով։

Ավելին, Ղարաբաղի շուրջ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատեցին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ Մոտ ապագայում նախատեսվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանների բացում, առևտրի վերսկսում։ Ամերիկյան աջակցությամբ Հայաստանի տարածքում պետք է իրականացվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը՝ ԹՐԻՓՓ-ը։

Այս ծրագրերի և Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության ապագան կորոշվի այս տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա վերը նշված մարտահրավերներին և հնարավորություններին, և պատրաստ կլինի պատասխանել լսարանի հարցերին»,- ասված է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի