Միլանի հայկական եկեղեցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած ադրբեջանցի բլոգերն ազատվել է բանտարկությունից

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլլաևը, որը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ազատ է արձակվել։ Խազարի շրջանային դատարանը նրան ազատել է պատժի մնացած մասը կրելուց, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աթա Աբդուլլաևը դիմել էր դատարան՝ վաղաժամկետ ազատման համար։

Աթա Աբդուլլաևը Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել էր 2021 թվականի մարտին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 182.2.2 հոդվածով (շանտաժի միջոցով շորթում)։ 2021 թվականի դեկտեմբերի 28-ին դատարանը նրան դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման։ Աբդուլլաևը նաև դատապարտվել է 2004 թվականին՝ զինվորական ծառայությունից խուսափելու, իսկ 2014 թվականին՝ գողության համար։

Նշենք, որ 2019 թվականին Աբդուլլաևը Միլանի հայ առաքելական Քառասուն Մանկունք եկեղեցում հարց էր ուղղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղի հայկական համայնքի հետ հանդիպմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի